Ադրբեջանի սանձարձակ պահվածքն ամեն ինչ «ներելու» հետևանք է
Օրերս Ադրբեջանում բավականին ակտիվ սկսել է քննարկվել, թե ինչպիսին պետք է լինի երկրի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հետագա փուլը: Տարբեր, այդ թվում և հենց նախագահի մակարդակով նշվում է, որ այդ հարաբերություններն այսուհետ պետք է հիմնված լինեն հավասարության և ազգային շահերը հարգելու վրա` նշելով, որ Ադրբեջանին «երկրորդ կարգի ձևաչափ» պետք չէ: Ավելին, հենց երկրի նախագահ Իլհամ Ալիևը նշում է, որ սա է պատճառը, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ չստորագրեց Ասոցացման համաձայնագիր: Իսկ ո՞վ էր Ադրբեջանին նման բան առաջարկել: Մի՞թե սա ամենաբարձր մակարդակով հնչող հերթական ստերից չէ: Այստեղից այլ հարց է ծագում. արդյո՞ք Ադրբեջանի նման համարձակ ու մեղադրողական հռետորաբանությունը բավական երկար ժամանակ «արտոնյալ» վիճակում գտնվելու և շատ բաների «ներվելու» հետևանք չէ:
Ադրբեջանի նմանատիպ կեցվածքն ու դիրքորոշման կոշտացումը հատկապես սկսեց ավելի ակնհայտ դառնալ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրացման ֆոնին, երբ Ադրբեջանին սկսեցին դիտարկել որպես Էներգետիկ ռեսուրսների այլընտրանքային աղբյուր և ուղի: Արդյունքում Ադրբեջանին ներվեց գրեթե ամեն ինչ, այդ թվում երկրի ներսում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ՝ ի դեմս բռնաճնշումների: Ադրբեջանի սանձարձակ պահվածքի տրամաբանական հանգրվանին, սակայն, ականատես եղանք Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ վերջինս չեզոք փաստաթղթի տակ ստորագրեց վերապահումներով: Սրա համար դժվար թե կար որևէ օբյեկտիվ պատճառ, քանզի ինչպես Վիլնյուսյան գագաթաժողովի եզրափակիչ ակտում, այստեղ նույնպես Ղարաբաղին առնչվող կետում ընտրված էր հնարավորինս չեզոք ձևակերպում: Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը պարզապես շարժվում է «երես առած երեխայի» նման, ում «չարաճճիությունները» երբեք չեն պատժվել: Ավելին, այդ արարքները ոչ միայն չեն անտեսվել, այլև ընկալվել են որպես բնական երևույթ:
Սա, անկասկած, կոնֆլիկտի համատեքստում բավականին լուրջ մարտահրավեր է հայկական կողմերի համար, քանի որ Ադրբեջանին ամեն ինչ ներելու հետևանքները մենք զգում ենք հենց մեր մաշկի վրա, այդ թվում՝ սահմաններին զոհերի թվի աճով:
Այս առումով Հայաստանն անհրաժեշտություն ունի ձեռնարկելու մի շարք քայլեր, որոնք առնվազն կնվազեցնեն Ադրբեջանի կոշտացած կեցվածքից բխող մարտահրավերներն ու վտանգները: Հստակ, համակարգված և մանրամասն ներկայացնելով ԱլԳ-ում տիրող իրավիճակը, որտեղ Ադբեջանը որևէ առաջընթաց չի գրանցել` վերջինիս խրախուսող ուժերին հասցնել այն գիտակցման, որ իրենք ևս կիսում են պատասխանատվությունը սահմաններում զոհերի համար: Իսկ այս պատասխանատվության ընկալման բացակայությունն էլ իր հերթին այլ մարտահրավերներ է առաջ քաշում Հայաստանի համար՝ հարցականի տակ դնելով ԱլԳ արդյունավետությունը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ