Մալայզիական խոցված օդանավի գործն ուզում են հանձնել ՄԱԿ-ի քննությանը
Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում խոցվեց մալայզիական Բոինգ 777 օդանավը, ինչի արդյունքում զոհվեց ընդհանուր թվով 298 մարդ՝ մեծամասնությունը հոլանդացիներ, քանի որ չվերթը նախատեսված էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր:
Մինչ այժմ էլ սակայն պարզված չէ, թե ով էր իրականում օդանավի կործանման հեղինակը: Գլխավոր կասկածյալն իհարկե Դոնբասի անջատղականներն են, և այդպես է կարծում ոչ միայն Կիևը, այլև գրեթե ողջ Արևմուտքը, իսկ դոնբասցիներն, իրենց հերթին, ողբերգության մեջ մեղադրում են ուկրաինացիներին, և Մոսկվան կիսում է նրանց մեղադրանքը:
Bloomberg կայքի փոխանցմամբ՝ երկու վարկածների բախումը, տարատեսակ փորձագետների ու անկախ մասնագետների իրարամերժ եզրակացություններն այնքան են ձգձգել դեպքի վերջնական պարզաբանումն ու մեղավորների պատիժը, որ մի խումբ երկրներ՝ Մալայզիայի գլխավորությամբ, որոշել են գործը ՄԱԿ-ի միջազգային դատարան հասցնել և այնտեղ քննել:
Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ դեմ է այս որոշմանը և սպառնում է վետո դնել դրա վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Իսկ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ այս հարցով հեռախոսազրույցում նշել է, թե ՄԱԿ-ի դատարանի գաղափարը «վաղաժամ և ոչ արդյունավետ» է, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Մարկ Ռյուտեն իր կողմից նշել է, որ միջազգային դատարանները լավագույն տարբերակն են նման միջազգային բնույթ կրող դեպքերը հետաքննելու համար, և որ անգամ եթե Ռուսաստանն այդպես էլ չհամաձայնի գործը ՄԱԿ-ին հանձնել, իրենք՝ հոլանդացիները, միևնույն է երկրորդ պլանն ունեն իրենց զոհված քաղաքացիների ու նրանց ընտանիքների շահերը պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար:
Ինչպես հայտնում է Pravda թերթը, բացի Պուտինից, խոցված Բոինգի գործը ՄԱԿ-ի դատարան հասցնելուն խիստ դեմ է արտահայտվել նաև Վիտալի Չուրկինը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը, ով հայտարարել է, որ տեղական հետաքննությունը դեռ մինչև վերջ չավարտած և արդյունքները չպարզած՝ չի կարելի հետագա դատավարության նախագծեր կազմել:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնպես քննադատել է նման որոշումը՝ չհասկանալով, թե Ուկրաինան ինչ գործ ունի դատական գործի հետ կապված բանաձևը ՄԱԿ ուղարկող խմբի մեջ:
«Թե՛ Մալայզիայի, թե՛ Հոլանդիայի, և թե՛ անգամ Ավստրալիայի մասնակցությունն այս միացյալ նախաձեռնությանը հասկանալի է, քանզի մոտ 40 հոգի էլ ավստրալացի է օդանավի մեջ եղել: Բայց Ուկրաինայի մասնակցությունն արդարացված չէ ոչ միայն այն պատճառով, որ ոչ մի ուկրաինացի ինքնաթիռում չի եղել, այլև այն պատճառով, որ ռուսներն էլ հենց ուկրաինացիներին են մեղադրում Բոինգը կործանելու մեջ, ուստի նրանց միջամտությունը չի կարող արդարացված լինել, իսկ գործընթացը չի կարող երաշխավորել անկախ ու անկողմնակալ ընթացք» - նշել է արտգործնախարարը՝ The Moscow Times-ի փոխանցմամբ:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն իր կողմից հայտարարել է, որ Ռուսաստանն է ամբողջովին պատասխանատու այդ սարսափելի ահաբեկչության համար և որքան էլ փորձի խաբել հասարակությանը՝ հանցանքն ուկրաինացիների վրա գցելով, միևնույն է այդ ինքը պետք է մեղադրյալի աթոռին նստի ու պաշտպանվի դատարանում:
«Ռուսաստանը ո՛չ բարոյական, ո՛չ էլ օրինական իրավունք չունի վետո դնելու նման արդարացի որոշման վրա: Կատարվածը սպառնալիք էր միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Մեղավորները պետք է պատժվեն», - Interfax-ի հաղորդմամբ՝ եզրափակել է իր խոսքը Տուրչինովը:
Ինչևէ, շուտով պարզ կդառնա արդյոք խոցված օդանավի գործն ի վերջո հանձնում են ավելի բարձր ատյաններ՝ այն է միջազգային ամենահեղինակավոր դատարանում քննելու, թե՛ ամեն դեպքում բավարարվում են տեղի հետաքննության արդյունքներով ու դատավճռով:
այլ նյութեր այս թեմայով
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ «Այս շաբաթ ես նախատեսում եմ բանակցել պարոն Պուտինի հետ», - ասաց նա։
- Հակամարտության սկսվելուց ի վեր Դոնբասում 3300-ից ավել խաղաղ քաղաքացիներ են զոհվել. ՄԱԿ Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ...
- Ուկրաինայի արևելքում վերսկսվել են ռազմական գործողությունները. ո՞ւմ են ձեռնտու դրանք Ռազմական գործողությունների վերսկսումն ինքնանպատակ չէ, և կողմերից յուրաքանչյուրն այստեղ ունի իր շահերը:
- Բայդեն. Ուկրաինան համաձայն է Դոնբասի հատուկ կարգավիճակին Բայդենը նշել է այդ որոշման բարդությունը Կիևի համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
- ՀՀ նախագահը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության...
- Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համավարակից անհրաժեշտ է «դասեր քաղել», սակայն «դրա ժամանակը դեռ չի եկել»:
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է լիբանանցի իր գործընկերոջ հետ Կրոնական ազատությունների և խտրականության դեմ պայքարի համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ