ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երախտագիտություն այն հողին, որը կերակրել է մեզ

Ալբերտ Պողոսյան

Ալմաթիի հայկական համայնքի անդամ


-         Դուք Ալմաթիում ծնված առաջին հայն եք: Պատմեք, խնդրեմ, ձեր ընտանիքի պատմությունը, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ:

-         1937թ. ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի հրամանագրով մեզ՝ հայերիս, աքսորեցին մեր հարազատ հողից: Այդ հրամանագրում գրված էր, որ դա արվում է սահմանամերձ շրջանների անվտանգության համար: Այդ գյուղերից 32 ընտանիք աքսորեցին, որոնց մեջ էր նաև հինգ հոգուց բաղկացած մեր ընտանիքը: Մեզ Ղազախստան ուղարկեցին բեռնատար վագոններով: Թույլ տվեցին վերցնել միայն ամենաանհրաժեշտ բաները և  պատրաստ լինել 24 ժամվա ընթացքում: Երեք ամիս ճանապար էինք գալիս: Այդ ժամանակ աշուն էր, իսկ ես արդեն ծնվեցի փետրվարի 2-ին: 1,5 տարի բարաքներում ենք ապրել, որից հետո մեզ թույլ տվեցին մեզ համար տեղ ընտրել: Այդ ժամանակ հանրապետության ղեկավարը Լևոն Միրզոյանն էր, և մեր մեծերը նրան դիմեցին: Մենք ընտրեցինք երկու գետերի միջև գտնվող Մոլոտովի կոլտնտեսությունը՝ մի սքանչելի հարթավայր Ալմա-Աթայից ոչ հեռու:

Ինչպես մեզ ընդունեցին ղազախնե՞րը: Դա ես կասեմ ցանկացած ամբիոնից՝ հիանալի: Այդ ժամանակ ղազախներն իրենք էին ապրում աղքատության մեջ, սակայն մեզ օգնեցին իրենց ունեցածի չափով. մեկը հավ տվեց, մեկը՝ գառ, մեկն ալյուր: Եվ ղազախ ազգի շնորհիվ մենք այստեղ չկորանք: Աստիճանաբար հիմնավորվեցինք: Մինչև հիմա մենք հիշում ենք այդ մարդկանց բարությունը, և ժամանակ առ ժամանակ գնում ենք այդ գյուղը, նվերներ տանում այդ ընտանիքներին: Դա մեր երախտագիտությունն է այս հողին, որը մեզ ընդունեց ու կերակրեց: Մենք նրան պարտական ենք: Այս մեր ավանդույթը մենք մեր երեխաներին ենք փոխանցում: Ես շատ լավ ղազախերեն եմ խոսում: Եվ դա էլ է շատ կարևոր: Եթե մի երկրում ապրում ես, ապա նրա լեզուն պետք է իմանաս:

-         Ինչպե՞ս է ապրում հայը անկախ Ղազախստանում:

-         Անկախության ձեռքբերումից հետո Ղազախստանը կանգնեց դժվարին կացության առաջ՝ ինչպե՞ս շարունակել ապրել: Երկրում շատ ազգություններ կան՝ կորեացիներ, ույղուրներ, հայեր, թաթարներ, տաջիկներ և այլն: Նախագահ Նազարբաևի ամենամեծ վաստակն այն է, որ նա կյանքի է կոչել հանդուժողականության գաղափարը, որպեսզի յուրաքանչյուր ազգություն պահպանի իր ինքնությունն ու մշակույթը: Մեր ակտիվիստների շնորհիվ մենք կազմակերպել ենք մեր մշակութային կենտրոնը: Ես հայերի գիտեմ, ովքեր թատրոններ, խոշոր բիզնես են ղեկավարում Ղազախստանում: Ես, որպես ազգությամբ հայ, հպարտանում եմ իմ ավանդույթներով, պահպանում եմ դրանք, իմ փորձն եմ փոխանցում երեխաներիս, թոռներիս: Սա մի պետություն է, որտեղ բոլորն օրենքի առաջ հավասար են, այստեղ իմ իրավունքները ոչ ոք չի ոտնահարում:

Մեր մշակութային կենտրոնում մենք կիրակնօրյա դպրոց ենք բացել, որտեղ, բացի հայերենից, ուսուցանվում է նաև ղազախերեն, ստեղծել ենք «Նաիրի» պարային խումբը: Պետական, քաղաքային շրջանային մասշտաբի միջոցառումներին (Նոր տարի, մայիսի 1, Հաղթանակի օր և այլն) մեր հայկական մշակութային կենտրոնը միշտ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Մենք ցուցադրում ենք մեր մշակույթը, խոհանոցը, հագնում ենք մեր ազգային տարազը, դա շատ գեղեցիկ է: Մեր կենտրոնում մենք շատ հանդիպումներ ենք կազմակերպում, հրավիրում ենք մյուս ազգային-մշակութային կենտրոնների անդամներին՝ անկախ ազգությունից և դավանանքից: Նույնիսկ Շարլ Ազնավուրն է մեզ մոտ եղել: Այդ հանդիպումը մեզ հնարավորություն տվեց նրա հետ զրուցել: Եվ ընդհանրապես, ցանկացած դեմառդեմ հանդիպում մեզ թև է տալիս: Ղազախստանում դա շատ կարևոր է: Ես՝ որպես տարեց մարդ, գտնում եմ, որ  հենց սկսվի մի կրոնի գերակայությունը մյուսի նկատմամբ, դա ողբերգություն կլինի: Այստեղ մենք համարյա մի ընտանիքի պես ենք ապրում, ես շատ ղազախ ընկերներ ունեմ: Կեցցե´ Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամությունը:

 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: