ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛նք Արցախը. Շահումյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ շրջաններից մեկն է, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասը։ Շրջանը հայկական ուժերի կողմից ազատագրվել է 1993 թվականին։

Տարածքը և բանակչությունը

Շահումյանի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հյուսիս-արևմտյան մասը։ Շահումյանը արևելքից սահմանակցում է Մարդակերտին, հարավից՝ Քաշաթաղի շրջանին, հյուսիս-արևմուտքից՝ ՀՀ Գեղարքունիքին և հարավ-արևմուտքից ՍյունիքինՎայոց Ձորին, Հյուսիսային մասում Շահումյանի շրջանը սահմանակից է Ադրբեջանին դեռևս բռնակացված հայկական հողատարածքներում ձևավորված Խանլարի շրջաններին։ Քարվաճառի շրջանի մակերեսը կազմում է 1830 քառ. կմ։ Քարվաճառի շրջանի ռելիեֆը լեռնային է, խիստ կտրտված։ Շրջանի տարածքով հոսում է Թարթառ գետը, որը հանդիսանում է Ղարաբաղի հիմնական ջրային զարկերակը։

Տարբեր ժամանակաշրջաններում այս տարածքը անվանվել է Վայկունիք (մինչև XII-XIII դդ), Վերին Խաչեն (XIII-XVIIIդդ), Քոլան (XVIII-XIX դարի սկիզբ)։

Շրջկենտրոն Քարվաճառ քաղաքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 128 կմ հեռավորության վրա։ Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից Մեծ Հայքի Արցախի Ծար գավառում գտնվող Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։

Շրջանի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 2560 մարդ: Էթնիկ առումով բնակչությունը միատարր է ՝ գլխավորապես հայեր են։ 

2003 թ. տվյալներով շրջանում կա 1 քաղաքային համայնք, գյուղական 49 համայնքներ։

Բռնազավթված տարածք

Շահումյանի շրջանի մի մասն այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից: 1992թ. հունիսին, ադրբեջանական բանակի կողմից շրջանի բռնազավթման պահին, այն ուներ 18 բնակավայր և մոտ 25 000 բնակչություն։ Շրջանի տարածքում են գտնվում Լեռնային Ղարաբաղի ամենահինավուրց քրիստոնեական հուշարձաններից՝ Գլխավանքը, Օրեկավանքը։ Բռնազավթված հատվածում է գտվում նաև հերոսական Գետաշենը:

Կլիման

Շրջանի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11°C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22°C և +21°C։ 

Տեսարժան վայրեր

Պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնք վկայում են Հայաստանի պատմության համար Արցախի այս անկյունի ունեցած դերի մասին։ Առավել հայտնի հուշարձանների թվին են պատկանում Դադիվանքը, Հանդաբերդ ամրոցը, Ծար գյուղը։

Դադիվանքը գտնվում է Թարթառ գետի ձախ ափին՝ Ստեփանակերտից 100 կն դեպի հյուսիս: Ըստ հին ձեռագրերի՝ Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարում, քրիստոնեություն քարոզելու համար տանջալի  մահով ընկած Սուրբ Դադիի գերեզմանի տեղում: Գերեզմանի ճշգրիտ տեղը ցույց է տալիս քարե սյունը: Հնագիտական պեղումների շնորհիվ գերեզմանում գտնվել են Սուրբ Դադիի մասունքները և փայտե գահը, որի վրա էլ թաղվել է սուրբը: Չնայած  թշնամու անթիվ ավերիչ ասպատակությունների, մինչև մեր օրերը պահպանվել են մոտ երեսուն  տարբեր նշանակության կառույցներ:

Հանդաբերդը կառուցվել է IX դարի երկրորդ կեսին Ատրներսեհ իշխանի կողմից: Ամրոցը գտնվում է Չափնի գյուղի մոտ, անտառապատ ու զառիթափ լեռան գագաթին և երեք կողմից շրջապատված է խորը անդունդներով։ Ամրոցից ոչ հեռու տեղակայված է եկեղեցուց, մատուռից և աղոթարանից բաղկացած վանքային համալիրը։ Վիմագրական գրառումներից դատելով այդ համալիրը կառուցվել է XII-XIII դարերում։

Ծար  գյուղը տեղակայված է Թարթառ գետի վերին հոսանքներում՝ երեք կողմից 300-310 մ բարձրության ժայռերով շրջապատված բարձրավանդակի վրա և միայն մի կողմից կա ճանապարհ դեպի գյուղը։ Հենց այդ կողմից է կառուցված պարսպապատը։

Առաջին անգամ բնակավայրի մասին հիշատակվում է 1289 թվականին։ Այստեղ տեղակայված են եղել համանուն գավառի վարչական կենտրոնը և իշխանական նստավայրը։ Գյուղն ուներ XIII-XIV դարերի չորս եկեղեցի, իսկ շրջակայքում եղել են երկու վանքեր, որոնք ադրբեջանական իշխանության տարիներին քանդվել են: Գյուղի տարածքում պահպանվել է 1658 թվականին կառուցված հազարաշեն-տունը:

Բացի պատմաճարտարապետական հուշարձաններից, Քարվաճառի շրջանը հայտնի է նաև իր բնական հարստություններով: Քարվաճառի տարածքում կան տաք ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից առավել հայտնի են Ջերմաջուր գյուղի և Զուար գյուղի մոտ գտնվողները։ Դրանցից առաջինը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: