ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձավոր Արևելք. խաղի կանոնները փոխվում են

Թուրքիան շարունակում է ակտիվացնել իր գործողությունները տարածաշրջանում` որպես պատրվակ օգտագործելով թուրքական Սուրուչ քաղաքում ավելի քան 30 մարդու կյանք խլած ահաբեկչությունը: Սիրիայի հետ սահմանին «ապահով գոտի» ստեղծելու գործողության շրջանակներում Թուրքիայի օդուժը և ցամաքային ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայում «Իսլամական պետության»,  իսկ Իրաքում` Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին: Թուրքական իշխանությունները վստահեցնում են, որ հարվածները շարունակվելու են, քանի դեռ այս ուժերը «սպառնում են Թուրքիայի անվտանգությանը»:

Իշխանությունների ձեռնարկած վերոնշյալ միջոցառումներից հետո երկրում նոր թափ են ստացել հարձակումներն անվտանգության ուժերի վրա: Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է մահացել, ևս 4-ը վիրավորվել են:  Ստամբուլի տարբեր թաղամասերում զինված անձինք կրակ են բացել թուրքական ոստիկանատների վրա: Միաժամանակ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԻՊ-ի և PKK-ի դեմ հակահաբեկչական գործողությունների շրջանակենրում 600 մարդ է ձերբակալվել:

Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ԻՊ-ի և PKK-ի դեմ ռազմական գործողությունները «փոխել են տարածաշրջանային խաղը»: «Հիմա բոլորովին նոր պայմաններ են ստեղծվել: Մենք ուզում ենք, որ բոլորը գնահատեն Սիրիայում և Իրաքում մեր գործողությունների արդյունքում ստեղծված այս նոր պայմանները, և համապատասխանաբար վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Ակնկալվում է, որ հուլիսի 29-ին թուրքական խորհրդարանն արտակարգ նիստ կհրավիրի, հայտնում է թուրքական  Hurriyet-ը: Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հեղինակը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունն է: Նախաձեռնությունն արժանացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հավանությանը:

Թուրքիայի դիմումի հիման վրա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ևս հայտարարել է արտահերթ հանդիպման մասին, որը վաղն է տեղի ունենալու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է BBC-ին, որ Թուրքիայի դիմումը հիմնված է ՆԱՏՕ-ի Պայմանագրի 4-րդ Հոդվածի վրա, որը թույլ է տալիս կազմակերպության անդամներին նման հանդիպում խնդրել, երբ նրանց տարածքային ամբողջականությունը կան անվտանգությունը վտանգի է ենթարկվում: «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի նման հանդիպում անցկացնել և քննարկել Սիրիայում, Իրաքում և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ առկա անկայունությունը», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Թուրքիան նման հանդիպման խնդրանքով դիմել է կառույցին նաև 2003 և 2012 թվականներին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: