ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,819.88 դրամ ԱՐԾԱԹ - 265.46 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,558.17 դրամ

Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը

alshahidwitness.com

Իրաքի կառավարությունը չեղարկել է դեպի Իրաքյան Քրդստան միջազգային չվերթների իրականացման արգելքը, հայտնում է Kurdistan.ru-ն: «Դա Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադի հետ մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների արդյունք է», - ասել է Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին օդանավակայանի վերաբացման կապակցությամբ: Նա նաև նշել է, որ Իրաքի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն օդանավակայանի վերաբացման, այլ նաև մոտ ժամանակներում քուրդ պաշտոնյաներին աշխատավարձեր վճարելու շուրջ:

Հիշեցնենք, Էրբիլի և Սուլեյմանիայի միջազգային օդանավակայանների փակումն, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի դեմ մի շարք այլ միջոցառումները Բաղդադի կողմից ձեռնարկվել էին քրդերի կողմից առանց Բաղդադի համաձայնության տարածաշրջանի անկախության մասին հանրաքվեի անցկացմանն ի պաստախան: Այն բանից հետո, երբ քրդերը հայտարարեցին հանրաքվեի արդյունքների չեղարկման մասին, կողմերը սկսեցին բանակցություններ վարել հարաբերությունների կարգավորման շուրջ:

Ինչպես երևում է այդ բանակցությունների արդյունքներից, Բաղդադը վճռական է տրամադրված քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները վերականգնելու հարցում, որոնք նա կորցրել էր երկրում ահաբեկչության դեմ պայքարի ֆոնին:

Այսպես, Էրբիլի և Սուլեյմանիայի օդանավակայանների վերաբացումը հնարավոր է դարձել միայն դրանց վերահսկողությունը դաշնային իշխանություններին անցնելու պայմաններում:

Բաղդադը վերանայում է նաև Իրաքյան Քրդստանին տրվող ֆինանսավորման կարգը: Այսպես, մարտի սկզբին խորհրդարանի կողմից ընդունված բյուջեի նախագծում Իրաքյան Քրդստանին տրամադրվող դաշնային բյուջեի 17 տոկոսից չափով ֆինանսավորումը, որն ամրագրված է սահմանադրությամբ, կրճատվել է: Բաղդադն այսուհետ պատրաստվում է Իրաքյան Քրդստանին բյուջետային փոխանցումներ անել ըստ Իրաքի բնակչության մեջ ինքնավարության բնակչության ունեցած մասնաբաժնի:

Սա լուրջ դժգոհություններ է առաջացրել քրդերի մոտ, սակայն անկախության հանրաքվեին հաջորդած Բաղդադի ռազմական գործողության արդյունքում նավթով հարուստ Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը կենտրոնական իշխանության վրա ազդելու լծակներ գրեթե չունեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 38%
Քամի՝ 11.27 կմ/ժ
16 C°
 
  18° 
24.04.2018
  21° 
25.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։