Այստեղ հարգանք կա մարդու նկատմամբ, և դա ձևական չէ
Բարսեղ Թումանյան
oպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ
- Ինչպե՞ս եք Ձեզ զգում Ղազախստանում:
- Խոսենք երեք տարբեր հասկացությունների մասին՝ Ղազախստանի, օպերայի և Ղազախստանի օպերային թատրոնի մասին, և այս երեքում էլ ես ինձ շատ լավ եմ զգում: Ղազախստանը բազմազգ երկիր է: Այստեղ պահպանված են բոլոր օրենքները, մարդու իրավունքները պաշտպանվում են: Այստեղ ինձ հանգիստ եմ զգում, մարդկային վերաբերմունքը շատ ջերմ է: Միգուցե դա իմ մասնագիտական բնույթից ելնելո՞վ է… Ինչ վերաբերում է Աստանայի օպերային թատրոնին, ապա այն իր տեսակով ունիկալ է, և ոչ միայն այս երկրում, քանի որ այն կառուցվել է այն միտումով, որ պետք է լինի համաշխարհային որակի: Եվ այդպես էլ աշխատում են. հրավիրված են աշխարհի լավագույն և´ դերակատարները, և´ ռեժիսորները, ինչքան հնարավոր է, հավաքված են լավ ուժեր աշխատանքի համար: Նվագախմբում Ռուսաստանից հրավիրվածներ կան, առաջ իտալացիներ կային, որոնք նաև կառավարման մեջ էին ընդգրկված: Այստեղ շատ խելացի ու ճիշտ քաղաքականություն է տարվում նաև այն իմաստով, որ մինչև ձեռք բերեն իրենց սեփական ուժերը, որպեսզի համապատասխանեն եվրոպական չափանիշներին, աշխատում են հրավիրված մասնագետներով:
- Իսկ ի՞նչ կասեք ղազախական օպերայի և բալետի մասին:
- Ղազախական բալետը շատ ուժեղ է, շատ լավն է, լավ կլիներ տեսնեիք: Նրանց պարացանկը բավականին մեծ է, շատ լավ են աշխատում: Իսկ օպերային բեմադրությունները դեռ քիչ են. ունեն Ձեֆիրելլիի մի քանի բեմադրությունները, «Տրավիատա», «Աիդա»: «Աբայ» օպերան, որը ղազախական օպերա է, պետք է բեմադրի Ջանկարլո դել Մոնակոն՝ Մարիո դել Մոնակոյի որդին: Աշնանը կլինի պրեմիերան: Այնպես որ նրանք պահպանում են բեմադրության այն որակը, որը երկար կմնա բեմի վրա և իր գեղեցկությամբ էսթետիկորեն կզարգացնի հասարակությանը:
Ես զբաղված եմ «Աիդա» և «Աբայ» օպերաներում: Այստեղ շատ կան համերգային դահլիճներ, մենք շատ համերգներ ենք տալիս: Ես նաև մենահամերգ եմ տալիս: Կա մի շատ հետաքրքիր ծրագիր, որը կոչվում է «Դիմանկար»: Այդտեղ ընդգրկվում են դերասանի կատարումները, որը նաև կարող է ձայնասկավառակ դառնալ:
- Գալով այստեղ, համեմատություն անցկացնելով հայկական օպերայի, նրա կառավարման հետ, այստեղի օպերայում ի՞նչ լավ բան կա, որը կարող ենք վերցնել:
- Գիտե՞ք, ես ցանկացած հարցի նայում եմ բոլորովին այլ տեսանկյունից: Մեզ հարկավոր չէ որևէ մեկից որևէ բան վերցնել, մենք պետք է տեսնենք, թե մենք ինչի պակաս ունենք, ինչպես դա արվում է այստեղ. ռեժիսորի պակաս ունեն՝ ռեժիսոր են հրավիրում, երաժիշտի պակաս ունեն, հրավիրում են: Օրինակ, այստեղ հոյակապ երգչախումբ ունեն, փայլուն խմբավար ունեն, որը կարող է հանգիստ Իտալիայում էլ խմբավար աշխատել. թե´ մասնագիտական, թե´ երաժշտական առումով նա շատ լուրջ անձնավորություն է: Ուստի չէի ցանկանա համեմատություններ տանել, քանի որ պետք կլիներ նաև համեմատել և´ Լոնդոնի, և´ Փարիզի թատրոնների հետ:
- Դուք այստեղ աշխատում եք տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Ասում են, որ այստեղ համերաշխ ապրում են 130 ազգություններ: Դուք այդ հանդուրժողականությունը զգո՞ւմ եք:
- Այո, միանշանակ: Դա իրոք կա: Ես չգիտեմ, դա խորհրդային ժամանակվանից մնացած մոտեցումնե՞րն են արդյոք, որովհետև այստեղ ընդհանուր լեզվի՝ ռուսերենի հարցը կա, այն ժամանակվա ընդհանուր մշակույթն է պահպանվել: Այստեղ մեծ տոնակատարությունների ժամանակ բոլոր ազգերին բեմահարթակներ են տալիս. գերմանացիներն առանձին են ելույթ ունենում, ցուցադրում իրենց մշակույթը, հայերը՝ առանձին՝ փոքրիկ տներով, խորովածով, պարերով և այլն: Յուրաքանչյուր ազգ ցուցադրում է իր մշակույթը, խոհանոցը: Այսինքն՝ այդ համերաշխությունը կա: Չէի ասի՝ հանդուրժողականություն, պարզապես մարդկային լավ վերաբերմունք կա, հարգանք մարդու նկատմամբ, մեկը մյուսի նկատմամբ, և դա ձևական չէ: Դա մտել է նրանց մեջ: Ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում, ինձ հարգանքով են վերաբերվում, տվել են առանձին պարապելու տեղ, առանձին բնակարան: Իհարկե, շատ կցանկանայի, որ Հայաստանում էլ նման պայմաններ ունենայինք, որ այնտեղ մեր բազան ունենայինք, մեր ամբողջ ցանկությունը դա է. որ Հայաստանը լինի մեր բազան և մենք շրջենք աշխարհում համերգներով, մեր ցանկությունը դա է: Ղազախներին միայն կարելի է շնորհավորել, նրանք դրան հասել են, հասել են շատ լուրջ բաների, և ցանկալի էր, որ մեզ մոտ էլ այդպես լիներ:
Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ