ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը մտադիր չէ դադարեցնել քրդերի կոտորածը

Թուրքիայում քաոսային իրավիճակը շարունակվում է: Թուրքական իշխանությունները ռմբակոծում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերն, իսկ PKK-ի զինյալներն իրենց հերթին շարունակում են հարձակումներ գործել թուրքական անվտանգության ուժերի վրա:Ասվածի վերջին օրինակը թուրքական օդուժի կողմից Թուրքիայի հարավարևելյան նահանգներում տեղակայված PKK-ի դիրքերի ռմբակոծումն է, որին ի պատասխան` PKK-ն սպանեց 3 թուրք ոստիկան: Ընդհանուր առմամբ հուլիսի 20-ից հետո քուրդ զինյալներն ավելի քան 20 անվտանգության աշխատակից են սպանել: Իսկ թուրքական ռմբակոծությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թիվը վաղուց արդեն գերազանցում է 260-ը:

Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը կոչ են արել Թուրքիային «զսպվածություն դրսևորել» քուրդ զինյալների դեմ ինտենսիվ ռմբակոծություններ իրականացնելիս` միաժամանակ ընդգծելով, որ Անկարան իրավունք ունի պաշտպանվելու PKK-ի հարձակումներից, հայտնում է The Voice of America-ն:  Սակայն ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ թուրքական պատասխանը պետք է «համաչափ լինի և որևէ կերպ չվտանգի քաղաքական երկխոսությունը»:  ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել PKK-ին «հրաժարվել բռնությունից և վերադառնալ բանակցությունների»:

Հարձակումները դադարեցնելու կոչ են արել նաև Թուրքիայի երկու ընդդիմադիր ուժերը` Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը և քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը: ԺՀԿ-ն հայտարարել է, որ ահաբեկչությունն անընդունելի է. «PKK-ն պետք է անմիջապես վայր դնի զենքը: Իսկ պետությունն էլ իր մասը պետք է անի: Չի կարելի զենքը ձեռքին խաղաղություն պահանջել»:

Իր հերթին քրդական կուսակցությունը մեղադրել է Թուրքիայի նախագահին և Արդարություն և զարգացում կուսակցությանը երկրում լարվածություն առաջացնելու համար` նշելով, որ ԱԶԿ-ի նպատակն է միայնակ կառավարություն ձևավորել: «Երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն զենքից: Գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ PKK-ն պետք է դադարեցնի հարձակումները», - հայտարարել է Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը:

Միաժամանակ քրդական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ PKK-ն ստացել է զենքը վայր դնելու կոչը, և վերջինիս եվրոպական աղբյուրներն արդեն հայտարարել են, որ PKK-ն պատրաստ է բանակցություններ սկսել:

Սակայն նման իրավիճակում ամենևին էլ իրատեսական չէ ակնկալել, որ բանակցությունները մոտ ապագայում կվերակնագնվեն: Արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիան, օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակը, իսկական արշավ է սկսել տարածաշրջանի քրդերի դեմ` ունենալով իր հեռահար նպատակները: Սա նշանակում է, որ Էրդողանի վարչակազմը չի դադարեցնելու իր գործողությունները, քանի դեռ չի լուծել այս գործողությունները հիմքում դրված խնդիրները: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: