Էրդողանը մտադիր չէ դադարեցնել քրդերի կոտորածը
Թուրքիայում քաոսային իրավիճակը շարունակվում է: Թուրքական իշխանությունները ռմբակոծում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերն, իսկ PKK-ի զինյալներն իրենց հերթին շարունակում են հարձակումներ գործել թուրքական անվտանգության ուժերի վրա:Ասվածի վերջին օրինակը թուրքական օդուժի կողմից Թուրքիայի հարավարևելյան նահանգներում տեղակայված PKK-ի դիրքերի ռմբակոծումն է, որին ի պատասխան` PKK-ն սպանեց 3 թուրք ոստիկան: Ընդհանուր առմամբ հուլիսի 20-ից հետո քուրդ զինյալներն ավելի քան 20 անվտանգության աշխատակից են սպանել: Իսկ թուրքական ռմբակոծությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թիվը վաղուց արդեն գերազանցում է 260-ը:
Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը կոչ են արել Թուրքիային «զսպվածություն դրսևորել» քուրդ զինյալների դեմ ինտենսիվ ռմբակոծություններ իրականացնելիս` միաժամանակ ընդգծելով, որ Անկարան իրավունք ունի պաշտպանվելու PKK-ի հարձակումներից, հայտնում է The Voice of America-ն: Սակայն ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ թուրքական պատասխանը պետք է «համաչափ լինի և որևէ կերպ չվտանգի քաղաքական երկխոսությունը»: ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել PKK-ին «հրաժարվել բռնությունից և վերադառնալ բանակցությունների»:
Հարձակումները դադարեցնելու կոչ են արել նաև Թուրքիայի երկու ընդդիմադիր ուժերը` Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը և քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը: ԺՀԿ-ն հայտարարել է, որ ահաբեկչությունն անընդունելի է. «PKK-ն պետք է անմիջապես վայր դնի զենքը: Իսկ պետությունն էլ իր մասը պետք է անի: Չի կարելի զենքը ձեռքին խաղաղություն պահանջել»:
Իր հերթին քրդական կուսակցությունը մեղադրել է Թուրքիայի նախագահին և Արդարություն և զարգացում կուսակցությանը երկրում լարվածություն առաջացնելու համար` նշելով, որ ԱԶԿ-ի նպատակն է միայնակ կառավարություն ձևավորել: «Երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն զենքից: Գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ PKK-ն պետք է դադարեցնի հարձակումները», - հայտարարել է Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը:
Միաժամանակ քրդական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ PKK-ն ստացել է զենքը վայր դնելու կոչը, և վերջինիս եվրոպական աղբյուրներն արդեն հայտարարել են, որ PKK-ն պատրաստ է բանակցություններ սկսել:
Սակայն նման իրավիճակում ամենևին էլ իրատեսական չէ ակնկալել, որ բանակցությունները մոտ ապագայում կվերակնագնվեն: Արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիան, օգտագործելով ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակը, իսկական արշավ է սկսել տարածաշրջանի քրդերի դեմ` ունենալով իր հեռահար նպատակները: Սա նշանակում է, որ Էրդողանի վարչակազմը չի դադարեցնելու իր գործողությունները, քանի դեռ չի լուծել այս գործողությունները հիմքում դրված խնդիրները:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ