ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության կողմերին հրադադարի պահպանման կոչ է անում. Ուորլիք

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հայաստան-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին լարվածությունը նվազի, պահպանվի  հրադադարի ռեժիմն ու կողմերը բանակցության և երկխոսության ճանապարհով հասնեն հակամարտության կարգավորմանը:

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի, թե ինչպես է ԱՄՆ-ը գնահատում այն հանգամանքը, որ Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին ապակայունացնում է իրավիճակն ու խախտում հրադադարի ռեժիմը թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ ԼՂՀ-Ադրբեջան սահմաններին: 

«Միացյալ Նահանգները բազմիցս կոչ է արել կողմերին` ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը: Սա այն կոչն է, որ արել են համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին տարածաշրջան վերջին այցելության ժամանակ: Մենք հույս ունենք, որ կողմերը կցուցաբերեն զսպվածություն, ինչպես դա արվել էր վերջին ամիսներին, ինչը միայն կնպաստի խնդրին վերջնական լուծում տալու մեր ջանքերին: Եթե կողմերն իսկապես ցանկանում են կարգավորում բանակցությունների ճանապարհով, ապա նրանք պետք է նվազեցնեն լարվածությունը թե՛ արցախա-ադրբեջանական շփման գծում, թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Ուորլիքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: