ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփ-Պուտին համաձայնության շնորհիվ Սիրիայում կստեղծվի նոր «անվտանգության գոտի»

© REUTERS/ Omar Sanadiki

Օրերս Վիետնամում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումն աչքի ընկավ նաև նրանով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Ըստ հայտարարության՝ Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ քաղաքական կարգավորումը պետք է գտնել Ժնևյան գործընթացի շրջանակներում: 

Նախագահները դրական են գնահատել Սիրիայում ռուս և ամերիկացի զինվորականների միջև վտանգավոր միջադեպերը կանխելու ջանքերը և հաստատել են առկա ռազմական շփումները պահպանելու պատրաստակամությունը:

«Նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը և Սիրիայի աշխարհիկ բնույթին՝  ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևին համապատասխան, ինչպես նաև կոչ են արել սիրիական բոլոր կողմերին ակտիվ մասնակցել ժնևյան քաղաքական գործընթացին և աջակցի դրա հաջողությանն ուղված ջանքերին», - ասվում է նախագահների համատեղ հայտարարությունում:

Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարության թերևս ամենակարևորը կետը Սիրիայի հարավ-արևմուտքում  «անվտանգության գոտի» ստեղծելու մասին վերջնական համաձայնությունն է:

Հիշեցնենք, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի միջև Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել է ընթացիկ տարվա հունիսի 7-ին Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը նախատեսում է «անվտանգության գոտու» ստեղծում Դարաա, Կունեյտրա և Սուեյդա նահանգներում, ինչպես նաև սիրիա-հորդանանյան և սիրիա-իսրայելական սահմանին:

Համաձայնագրում նշվում է նաև, որ Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգությունը պետք է ապահովի ռուսական ռազմական ոստիկանությունը՝ ԱՄՆ-ի և Հորդանանի զինված ուժերի հետ միասին:

Այս համաձայնագիրը լուրջ մտավախություն էր առաջացրել Իսրայելում: Թել-Ավիվում կարծում են, որ այն օրինականացնում է Սիրիայում իրանական զորքերի և Հզբոլլահի ներկայությունն՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների ավարտից հետո: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: