Էրդողանը խոստանում է պատժել «Հայաստան փախած» թուրք դատախազներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել Հայաստան փախած երկու դատախազների նկատմամբ:
«Ամեն ինչ նոր է սկսվում։ Նրանք, ովքեր երեկ անողոք որոշումներ էին կայացնում, ներկայումս Վրաստանով փախչում են Հայաստան, իսկ այնտեղից էլ՝ ով գիտե, թե ուր կփախչեն։ Բնականաբար, Թուրքիան ներկայումս հետևում է նրանց։ Նրանք պատասխան կտան իրենց արարքների համար»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը։
Օգոստոսի 11-ին թուրքական ԶԼՄ-ները՝ հղվելով Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթինի տեղեկությանը, սկսեցին տարածել, որ դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, հատել են թուրք-վրացական, այնուհետև հայ-վրացական սահմանը: Նշվում էր, որ նրանք փախել են Հայաստան` ձերբակալությունից խուսափելու համար:
Դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան ներգրավված էին 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի դատական գործում։ Այս տարվա մայիսին Օզին և Քարային պաշտոնանկ են արել՝ «հանցավոր խումբ կազմելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու» պատճառով, օրերս էլ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել:
Նշենք, որ 2013 թվականին դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալը, որը ստացել է «Մեծ կաշառք» անվանումը, իշխանությունների կարծիքով իրականացվել են գյուլենական համայնքի կողմից՝ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) հեղինակությանը հարվածելու համար: Մինչ օրս Թուրքիայում շարունակվում են կառուպցիոն սկանդալի հետ կապ ունեցող իրավապահ մարմինների և լրագրողների նկատմամբ դատավարություններ:
Վերադառնալով Հայաստան փախած թուրք դատախազներին՝ նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ թուրք նախկին դատախազների` Հայաստան ներթափանցելու մասին առայժմ որևէ տեղեկատվության չեն տիրապետում:
Եթե նույնիսկ վերոնշյալ թուրք դատախազները իսկապես փախել են Հայաստան (հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ երկրի ընտրությունը բավական լավ է կատարված) և այժմ գտնվում են Հայաստանի տարածքում, հարց է առաջանում, թե Էրդողանն ինչպե՞ս է պատրաստվում հետ վերադարձնել այդ դատախազներին և կատարել իր խոստումը:
այլ նյութեր այս թեմայով
- Միացյալ Նահանգները ոգևորված է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին քննարկումներով. դեսպան Հանդիպումներ եղել են առաջնորդների մակարդակով, ինչպես նաև բանագնացների, որոնք խոսում են հարաբերությունների նորմալացման...
- Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն» Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական...
- Թուրքիան հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ որեւէ նախապայման չի առաջ քաշել․ Միրզոյան Երկու կողմերն էլ, ըստ նրա, բազմիցս հայտարարել են որևէ նախապայմանների բացակայության մասին։ «Մեր նպատակը հարաբերությունների...
- Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների...
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ