ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդական կուսակցությունը պահանջում է «լռեցնել զենքերը»

Թուրքիան պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Թուրքիայի Սահմանադրության համաձայն երկրի ղեկավարությունը պետք է 5 օրվա ընթացքում ժամանակավոր կառավարություն ձևավորի, սակայն ոչ բոլոր կուսակցություններն են պատրաստ մասնակցել ժամանակավոր կառույցի աշխատանքին: Ժողովրդա-Հանրապետական և Ազգային շարժում կուսակցությունները հայտարարել են, որ մտադիր չեն մասնակցել Արդարություն և զարգացում կուսակցության կողմից ղեկավարվող նման կառավարության գործունեությանը:

Իր հերթին, քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ «Թուրքիան այլևս անկարող է կրել շարունակվող սպանությունների ծանրությունը»: Դեմիրթաշը կոչ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին և կառավարությանը անմիջապես «լռեցնել զենքերը»: «Ոչ միայն մենք, այլև ողջ Թուրքիան խաղաղություն է ուզում», - Դեմիրթաշի խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet-ը:

Քրդական կուսակցության համանախագահի կարծիքով կառավարության գործողություների գլխավոր նպատակն է թույլ չտալ քրդական կուսակցությանը հաղթահարել խորհրդարանի 10 տոկոսանոց շեմը, որն անհրաժեշտ է խորհրդարանում պատգամավորական տեղեր զբաղեցնելու համար: «Այս քաոսային քաղաքականությունը պետք է անմիջապես դադարեցվի: Նրանք երկիրը պատերազմի մեջ են ներքաշել և պետք է  պատասխանատվություն կրեն դրա համար: Մեր խնդիրը հիմա զենքերը լռեցնելն է»,- լրագրողներին ասել է Դեմիրթաշը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է մասնակցել ժամանակավոր կառավարության աշխատանքին, սակայն «նա չի զարմանա, եթե վարչապետը փորձի նման կառավարություն ձևավորել առանց քրդական կուսակցության մասնակցության»: Դեմիրթաշը նշել է, որ իր կուսակցության բոլոր պատգամավորներն էլ նախարարական պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունեն: Նա նաև զգուշացրել է, որ քրդական կուսակցությունը պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե հանկարծ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն «խախտի Սահմանադրությունը և փորձի կառավարություն ձևավորել առանց քրդական կուսակցության մասնակցության»:

Նա նաև հավելել է, որ ցանկացած նախարարության կազմում պետք է կանայք լինեն: «Թուրքիայի բնակչության կեսը կանայք են: Հետևաբար, կառավարության կեսը պետք է կազմված լինի կանանցից», - ասել է Դեմիրթաշը: Նշենք, որ խորհրդարան անցած 32 կին պատգամավորների մեծ մասը հենց քրդական կուսակցությունից են:


այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: