ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնացիները դեմ են երկրի արտաքին քաղաքականության ռազմականացմանը

Տոկիոյում շուրջ 120 հազար մարդ նախօրեին մասնակցել է խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիային: Նրանք իշխանություններից պահանջել են հրաժարվել Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը երկրի սահմաններից դուրս հակամարտությունների մեջ ներգարվվելու հնարավորություն տվող օրենք ընդունելուց: Նշենք, որ վարչապետ Սինձո Աբեի կողմից առաջ քաշված այս օրինագիծը հուլիսին հավանության է արժանացրել Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից, իսկ Վերին պալատում օինագծի քվեարկությունը տեղի կունենա մինչև սեպտեմբերի վերջ:

Աբեի առաջակած օրինագծի համաձայն՝ ճապոնական բանակը երկրի սահմաններից դուրս գործելու իրավունք ունի հետևայլ դեպքերում՝

  • եթե ենթարկվում է հարձակման, կամ հարձակման է ենթարկվում նրա մերձավոր դաշնակիցը, և այդ հարձակման հետևանքերը սպառնում են Ճապոնիայի գոյությանը և հստակ սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների համար,
  • եթե չկան հասանելի համապատասխան այլ միջոցներ հարձակումներին արժանի հակահարված տալու և  քաղաքացիներին պաշտպանելու համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի Սահմանադրությունում ամրագրված է, որ երկիրը հրաժարվում է միջազգային հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից: Սահմանդրության այս հոդվածը փոխելու և բանակի դերը մեծացնելու անհրաժեշտության մասին Ճապոնիայի վարչապետն առաջին անգամ խոսել էր այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին «Իսլամական պետությունն» առևանգել էր Ճապոնիայի երկու քաղաքացու և գլխատել: Այդ ժամանակ Աբեն հայտարարեց, որ երկրի քաղաքացիներին արտերկրում պաշտպանելու համար անհրաժեշտ է վերանայել Սահմանադրությունը:

Սակայն ճապոնացիների մեծ մասը չի կիսում վարչապետի այս կարծիքը: Ճապոնիայի խաղաղարար Սահմանադրությունը պաշտպանելու նպատակով՝ օրինագծի դեմ բողոքի ակցիաները Ճապոնիայում շարունակվում են ամբողջ ամառ:  «Ճապոնիան չի կարող վերածվել մարտընչող գերտերության: Ավելին, մենք պետք է բարեկամական հարաբերություններ պահպանենք մեր ասիացի հարևանների հետ»,- կարծում են բողոքի ակցիայի մասնակիցներ:

Նշենք, որ շատ վերլուծաբաններ ճապոնական իշխանությունների օրենսդրական այս նախաձեռնությունը կապում են հենց ասիական հարևանների՝ մասնավորապես Չինաստանի ռազմական հզորությանը հակազդելու Տոկիոյի մտադրության հետ: Վերջին շրջանում Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները բավականին լարված են: Կողմերի միջև  հակասությունների սրման պատճառ է դարձել Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու կղզեխումբը: Ե՛վ Տոկիոն, և՛ Պեկինը պնդում են այս շրջանում բնական գազի հանքավայրի շահագործման իրենց իրավունքի վրա: Օրերս Չինաստանը հայտարարեց 100 նավի, տասնյակ ինքնաթիռների և հրթիռային զորքերի մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին: Եթե Տոկիոն անտեսի ժողովրդի դժգոհությունը, Չինաստանին համարժեք պատասխան տալու համար Ճապոնիային անհրաժեշտ է ընդամենը վավերականացնել նոր օրենքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: