Ուկրաինայի սահմանադրական փոփոխություններ. ի՞նչ են ցանկանում կողմերը
Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն օրերս հանգեցրին զանգվածային բախումների և ծայրահեղական ուժերի կողմից Գերագույն Ռադայի գրոհին, որտեղ քննարկվում էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: Անդրադառնանք Սահմանադրական փոփոխությունների նպատակին և կողմերի դիրքորոշումներին:
Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը սահմանվել է ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի համաձայնագրով: Համաձայնագրում ամրագրվել է, որ «մինչև 2015թ. ավարտն Ուկրաինայում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, որի հիմնական բաղադրիչը պետք է լինի ապակենտրոնացումը (հաշվի առնող Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների առանձնահատկությունները` համաձայնեցված այդ շրջանների ներկայացուցիչների հետ), ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ մշտական օրենսդրության ընդունումը»։
Ուկրաինական իշխանություններն այժմ նպատակ են հետապնդում չտապալել ճգնաժամի կարգավորման գործընթացը՝ միաժամանակ չգնալով մեծ զիջումների:
Հասարակության լայն շրջանակների և հատկապես առավել ծայրահեղական տրամադրված զանգվածի համար ընդունելի չէ Լուգանսկին և Դոնեցկին հատուկ կարգավիճակի շնորհումը: Դա նրանց կողմից ընկալվում է, որպես Ուկրաինայի ֆեդերալիզացիայի քայլ և սպառնալիք տարածքային ամբողջականությանը: Ուստի Մայդանի առավել ծայրահեղական շերտն այս համաձայնագիրը չափազանց մեծ զիջում է համարում Կիևի կողմից և Պորոշենկոյին մեղադրում է ուկրաինական պետական շահի դավաճանության մեջ: Այստեղ իրենց դերակատարումն են ունենում նաև մայդանի այն ուժերը, որոնք իշխանության ձևավորումից հետո հայտնվեցին լուսանցքում՝ չկարողանալով բավարարել իրենց քաղաքական հավակնությունները: Պատահական չէ, որ օգոստոսի 31-ի ցույցի առավել ակտիվ մասնակիցներից մեկը Տյագնիբոկն էր, որ Յացենյուկի և Կլիչկոյի հետ ժամանակին փորձում էր ստանձնել Մայդանի հեղափոխության ղեկավարությունը:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ձգտում են առավել մեծ ինքնավարության և դրա առավել կայուն ամրագրման: Նրանք պահանջում են Դոնեցկի և Լուգանսկի հատուկ կարգավիճակն ամրագրել Սահմանադրությամբ, ոչ թե առանձին օրենքով: Օրենքում փոփոխություն կատարելու համար հետագայում անհրաժեշտ կլինի խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությունը, իսկ Սահմանադրությունը փոխելը շատ ավելի բարդ է:
Պորոշենկոն, իր հերթին, փորձում է, կատարելով Մինսկի համաձայնագրի պահանջները, խուսափել հատուկ կարգավիճակի ամրագրումից: Ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթը ենթադրում է ՏԻՄ կառուցվածքային փոփոխություններ, դրանց որոշ լիազորությունների ավելացում: Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հատուկ կարգավիճակի հիշատակումից խուսափելու համար Սահմանադրության ամփոփիչ դրույթներում ամրագրվում է այս շրջանների կառավարման յուրահատկությունների առկայությունը, որոնք սահմանվում են առանձին օրենքով: Միաժամանակ, Պորոշենկոյի կողմնակիցներն իրենց հրապարակային ելույթներում վստահեցնում են հանրությանը, որ այս օրենքը Լուգանսկում և Դոնեցկում շատ ավելի քիչ ինքնուրույնություն է ենթադրում, քան Ուկրաինայի այլ շրջաններում և որ հետագայում այն կարելի է փոփոխությունների ենթարկել:
Բացի այդ՝ Պորոշենկոյի կողմից առաջարկվող Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ընդլայնելով ՏԻՄ լիազորությունները, միաժամանակ պահպանում է նախագահի լծակները նրանց հանդեպ: Ենթադրվում է ձևավորել նախագահի կողմից նշանակվող պրեֆեկտի պաշտոն, որը կվերահսկի համայնքների գործունեությունն ու որոշումների հակասահմանադրական լինելու դեպքում լիազորված կլինի կասեցնել դրանց գործունեությունը: Միաժամանակ, համայնքների կողմից երկրի տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը սպառնալիք ներկայացնող որոշման ընդունման դեպքում նախագահը ևս լիազորություն կունենա կասեցնելու այդ որոշումը և նույնիսկ հեռացնելու համայնքի ղեկավարին՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ:
Հանրության դժգոհությունը հարուցում է նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացում հանրային քննարկումների, լսումների բացակայությունն ու դրանք հանրաքվեի չդնելը: Բնական է, որ դա արվում է երկրի ներկայիս անկայուն քաղաքական իրավիճակում լրացուցիչ լարվածությունից խուսափելու և գործընթացի տապալման հավանականությունը նվազեցնելու համար:
Մեծ է պաշտոնական Կիևի վրա նաև արտաքին ճնշումը, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը պահանջում են հետևել Մինսկի գործընթացի տրամաբանությանը և կատարել ստանձնած պարտավորությունները:
Սահմանադրության փոփոխությունն ու Լուգանսկի և Դոնեցկի կարգավիճակի հարցի լուծումն այն անկյունաքարային դրույթներն են, որի շուրջ համաձայնության դեպքում հնարավոր է խոսել ճգնաժամի կարգավորման իրական առաջընթացի մասին: Սակայն դրա համար իրական քաղաքական կամք ու փոխադարձ վստահություն է անհրաժեշտ, իսկ առկա իրավիճակը փաստում է դրանց իսպառ բացակայությունը: Հազիվ թե Պյոտր Պորոշենկոյի քաղաքական կապիտալն ու հեղինակությունը բավարարեն թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում սահմանադրական փոփոխությունների այս տարբերակն ընդունելի դարձնելու և հարցը կարգավորելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ