ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը 400 պատգամավոր է պահանջում՝ բռնությունը դադարեցնելու համար

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակն աննախադեպ սրվել է, բռնությունները նոր թափ են ստացել: Թուրքիայի հարավարևելյան Հաքքյարի նահանգում` Իրանի և Իրաքի հետ սահմանների մոտ, տարբեր տվյալների համաձայն, տասնյակ թուրք զինվորներ են սպանվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հարձակում իրականացնելու ժամանակ: Երկրի զինված ուժերն ու կառավարությունը դեռևս չեն հաստատել զոհերի թիվը: Սակայն Reuters  գործակալությունը̦ հղում անելով PKK-ի հայտարարությանը̦ հայտնում է 15 սպանված թուրք զինվորների մասին: Սա PKK-ի դեմ արշավը սկսելուց հետո քրդական զինված ուժերի ամենարյունոտ հարձակումն է: Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` մինչև այժմ PKK-ի  գործողությունների արդյունքում ավելի քան 70 թուրք զինվոր և անվտանգության աշխատակից է սպանվել:

Թուրքական օդուժը թուրք զինվորների սպանությանը պատասխանել է նոր, ավելի դաժան հարձակումներով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Haber TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցմում դատապարտել է հարձակումը` նշելով, որ PKK-ի դեմ պայքարն «ավելի վճռական է դառնալու», գրում է Today’s Zaman-ը: Էրդողանը տեղեկացրել է, որ թուրք-քրդական հակամարտության վերսկսումից ի վեր PKK-ի ավելի քան 2000 զինյալ են սպանվել:

Նման պայմաններում Թուրքիան պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Թեև ընդդիմությունը հայտարարում է, որ երկրի արևելյան նահանգներում մոլեգնող բռնության պայմաններում անհնար է  ընտրություններ անցկացնել, Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններն ամեն դեպքում կայանալու են, քանի որ նրա կարծիքով ստեղված իրավիճակից «միակ ելքը քվեատուփերն են», հայտնում է Hurriyet-ը: Էրդողանը նաև նշել է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե իր կուսակցությունը խորհրդարանում 400 պատգամավոր ունենար ու նոր Սահմանադրություն ընդուներ: «Եթե պատրաստ եք, որ Թուրքիան նոր Սահմանադրություն ընդունի, նախագահական համակարգ և ավելի ուժեղ քրդական գործընթաց ունենա, ապա մեզ 400 պատգամավոր տվեք, և այս բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով կլուծվեն», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը:

Միաժամանակ երկրի քաղաքական ուժերը մեղադրում են Էրդողանին երկիրը բռնության մեջ ներքաշելու և իրավիճակը շարունակ ապակայունացնելու մեջ: Ժողովդրա-Հանրապետական և քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունները հայտարարել են, որ «ժողովրդին մահվան մատնել արդարացում չունի»:

Ներքաղական անկայունության և բռնությունների ֆոնին մեծապես տուժում է թուրքական տնտեսությունը: Ցածր տնտեսական աճի և դոլարի բարձր փոխարժեքի պայմաններում երկրի ազգային եկամուտն անկում է գրանցում, ինչի արդյունքում հարց է առաջանում, թե արդյոք Թուրքիան դեռ գտնվում է G-20 խմբում Hurriyet-ը գրում է, որ 2009 թվականից հետո Թուրքիան առաջին անգամ է հայտնվում նման իրավիճակում: Սակայն այն ժամանակ Թուրքիան կարողացավ ուշքի գալ օտարերկրյա ներդրումների շնորհիվ, իսկ հիմա քաղաքական և տնտեսական բարձր ռիսկերի, ինչպես նաև միջազգային ներկա զարգացումների պայմաններում օտարերկրյա ներդրումների աճ, համանայն դեպս, տեսանելի ապագայում չի ակնկալվում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: