ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիարբեքիրում ռազմական գործողություններից վնասվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին

Դիարբեքիր նահանգի Սուր գավառում քուրդ զինյալների և թուրքական իրավապահ ուժերի միջև բախումների հետևանքով տուժել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:  Թուրքական Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ հայկական եկեղեցու մոտակայքում գործի դրված ականի պայթյունի հետևանքով կոտրվել են Սուրբ Կիրակոս եկեղեցու պատուհանների ապակիները, վնասվել են պատերը: Եկեղեցու պատերին կան փամփուշտների հետքեր:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը:

Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից. եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչև 1980 թվականը գործել է, սակայն նրա զանգերը միան 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 97 տարի անց են կրկին ղողանջել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: