Ինչո՞վ է պայմանավորված PKK-ի նման ակտիվացումը
Թուրքական իշխանությունները նոր ուժով են ռմբակոծում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը: Անցյալ գիշեր տասնյակ թուրքական ինքնաթիռներ Իրաքի հյուսիսում ռմբակոծել են PKK-ի դիրքերը: Reuters գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարությունում ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ F-16 և F-4 ինքնաթիռները ռմբակոծել են Կանդիլ, Բասյան Ավաշին և Զապ շրջաններում տեղակայված PKK-ի դիրքերը, այդ թվում նաև պարենային օբյեկտները: Հաղորդագրության մեջ նշվում է̦ որ 40 քուրդ զինյալ է սպանվել: Թուրքական կառավարությունը խոստանում է արմատախիլ անել PKK-ի ահաբեկչական տարրերին:
Այս կերպ իշխանությունները պատասխանում են թուրքական անվտանգության ուժերի վրա PKK-ի հարձակմանը, որի հետևանքով 16 թուրք զինվոր էր սպանվել: Սակայն ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների գործողություններն ի զորու չեն կասեցնել PKK-ի հարձակումները: Agence France Presse գործակալությունը հատնում է, որ Իգդիր նահանգում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 12 թուրք ոստիկան է սպանվել, ևս 3-ը՝ վիրավորվել: Սա PKK-ի իրականացրած հերթական արյունալի գործողությունն է թուրքական անվտանգության ուժերի դեմ:
Թուրքիայում ընդդիմությունը մեղադրում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը` երկիրը բռնության մեջ ներքաշելու համար: Ի պատասխան ընդդիմությունից հնչող մեղադրանքներին` վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուի հետ: Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, ԺՀԿ-ի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել PKK-ի վերջին հարձակումների և բռնության աճի կապակցությամբ: Սակայն դժգոհությունները չեն դադարում:
Վերլուծաբանները քննարկում են PKK-ի նման ակտիվացման պատճառները` մատնանշելով իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու PKK-ի պատրաստակամությունը: Ոմանք կարծում են, որ PKK-ն ոչ միայն պատասխանում է իշխանությունների բռնությանը, այլ նաև փորձում է հաղորդագրություն ուղարկել քրդական Ժողովուրդների դեմակրատիա կուսակցությանը, որ PKK-ն պետք է գերակայող դիրք ունենա քրդերի նկատմամբ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության ստացած քաղաքական իշխանության մի մասը լինի: Մուրաթ Աքսոյը Today’s Zaman-ում հրապարակված իր հոդվածում դիտարկում է նաև այն տարբերակը, որ բռնությունների hետևում շատ հաճախ կանգնած է ոչ թե PKK-ն, այլ նրանք̦ ովքեր ցանկանում են գործել PKK-ի անունից: Վերլուծաբանը չի բացառում, որ ահաբեկչությունների այս սրացումը վերահսկվում է իշխանությունների և PKK-ի կողմից:
Իսկ Էրդողանի նպատակների շուրջ գրեթե բոլոր վերլուծաբանները համակարծիք են` նշելով, որ ԱԶԿ-ի նպատակն է օգտագործել երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները և նոյեմբերի 1-ի ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքել՝ կառավարություն ձևավորելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ