ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիզնես սկսելը դժվար է ոչ միայն Հայաստանում, այլև Շվեյցարիայում. դեսպան

Բիզնես սկսելը դժվար է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Շվեյցարիայում և նույնիսկ ԱՄՆ-­ում: Այս մասին Երևանում «Հարավային Կովկասի ձեռնարկատերերի դեմքերն ու պատմությունները» գրքի շնորհադեսի ժամանակ նշել է ՀՀ­ -ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը: «Բիզնես սկսելը քաջություն և խիզախություն է պահանջում: 2012 թվականի դրությամբ` Հայաստանում գոյություն ունեն 70 հազար փոքր և միջին ձեռնարկություններ, ինչը 2010 թվականի  համեմատ 25 տոկոսով ավելի է: Սա վկայում է, որ Հայաստանում զարգանում է փոքր և միջին բիզնեսը: Նման բիզնեսների տերերը մեծահարուստներ չեն, և շատ մեծ ռիսկ է պահանջվում նման բան սկսելու համար, քանի որ ոչ մեկը վստահ չէ, թե 5 տարի հետո նրանց բիզնեսն ինչ ճակատագիր կունենա»,­ - նշեց դեսպանը՝ հորդորելով Հայաստանի կառավարությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Հարավային Կովկասում շվեյցարական համագործակության գրասենյակի գործունեության 15­ամյակին ընդառաջ հրատարակված «Հարավային Կովկասի ձեռնարկատերերի դեմքերն ու պատմությունները» գիրքն ամփոփում է տարբեր ձեռնարկատերերի հաջողության պատմությունները: Այն ամփոփում է Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից 12 տարբեր մարդկանց ձեռնարկած նախաձեռնությունների և հաջողության պատմությունները:

Գրքում ներկայացված են 4 հայ ձեռնարկատերերի հաջողության պատմությունները, նշել է հայ ձեռնարկատերերի մասին պատմող էսսեների հեղինակ Աննա Դավթյանը: «Նախ փորձել եմ խոսել նրանց հետ, հասկանալ նրանց արած, հետո գրել նրանց մասին: Գիրքն անգլերեն է, ես հայերեն եմ գրել, այնուհետև թարգմանվել է»,­- նշել է գրքի հայերեն էսսների հեղինակը:

1999-­ից Շվեյցարիան իր դեսպանատների և Շվեյցարական զարգացման ու համագործակցության գրասենյակի միջոցով աջակցում է տարածաշրջանի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: