ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեյցարիայում գտել են կոյուղին 500 եվրո արժողությամբ թղթադրամներով խցանած կանանց

PA/GETTY

Ամենայն հավանականությամբ Ժնևի մի քանի ռեստորանների կոյուղին 500 եվրո արժողությամբ թղթադրամներով խցանել են երկու իսպանուհիները, հայտնում է РИА Новости-ն՝ Ժնևի դատախազության մամուլի խոսնակ Վինսենտ Դերուանին հղումով:

Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ 500 եվրոանաց թղթադրամները հայտնաբերվել են UBS բանկի բաժանմունքի, ինչպես նաև դրա մոտ գտնվող Café du Centre և Molino ռեստորանների կոյուղիներում: Նշվում է, որ խոսքը մոտ 100 հազար եվրոյի մասին է:

«Եթե գումարը պատկանում է այդ կանանց, ապա հետաքննությունը կավարտվի, քանի որ հանցագործության կազմը բացակայում է, իսկ մասնավոր սեփականությունը փչացնելու մասին վեճը լուծվել է խաղաղ: Եթե գումարը կապված լինի անօրինական գործունեության հետ, ապա դա միանգամայն այլ ընթացք կստանա», - նշել է դատախազության ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: