Ինչո՞վ են Թուրքիայում հայտարարված «անվտանգության գոտիները» տարբերվում պատմության մեջ հայտնի գետտոներից
Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թուրքիայի իշխանության կողմից հայտարարված «անվտանգության գոտիները», որոնց թիվը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում շարունակվող քաոսի պատճառով արդեն գերազանցել է հարյուրը: Ինչո՞վ են այսպես կոչված «անվտանգության գոտիները» տարբերվում պատմության մեջ հայտնի գետտոներից: Դատելով այդ «անվտանգության գոտիներում» տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման և միայն ազգային պատկանելության պատճառով անմեղ մարդկանց դեմ իրականացվող ամենադաժան բռնությունների մասին տեղեկություններից` կարելի է ասել, որ գրեթե ոչնչով:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպես, օրինակ, International Alert-ը, Եվրոպայի Խորհուրդը, ԱՄՆ-ում հաստատված Human Rights Watch-ը, կոչ են անում Թուրքիայի կառավարությանն ապահովել իրենց անկախ դիտորդների մուտքն անվտանգության գոտիներ անվանումը ստացած այդ սև խոռոչները, որոնք պատահական չէ, որ հիմնականում հայտարարվում են Թուրքիայի քրդաբնակ բնակավայրերում: Այդ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները փաստում են, որ իրենք լուրջ հիմքեր ունեն պնդելու, որ այդ տարածքներում, որտեղ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով պարետային ժամ է հայտարարվել, տեղի են ունենում փոքրամասնությունների իրավունքների լուրջ խախտումներ:
Սակայն Թուրքիայի կառավարությունը ոչ միայն արգելում է միջազգային կառույցների ներկայացուցիչների մուտքն այդ սև խոռոչներ, այլև երկրում սահմանափակելով մամուլի ազատությունը՝ կարողանում է գաղտնի պահել այդ տարածքներում շարունակվող բռնությունները: Այս նպատակով Թուրքիայի կառավարությունն արգելում է ոչ միայն միջազգային, այլ նաև ցանկացած կողմնակի անձի, այդ թվում տեղի իրավապաշտպանների և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մուտքն այդ շրջաններ: Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրներից դուրս սպրդող տեղեկատվությունն արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
Օրինակ՝ Human Rights Watch կազմակերպության ավագ հետազոտող Էմմա Սինկլեր Ուեբն իր զեկույցում նկարագրում է, թե ինչպես են թուրք ոստիկանները դաժան ծեծի ենթարկում նրանց, ովքեր, «խախտելով պարետային ժամի կանոնները», փորձում են վիրավոր անձանց հասցնել հիվանդանոց: Այդ՝ այսպես կոչված անվտանգության գոտիներում անգամ վիրավոր երեխաները չեն կարողանում բժշկական օգնություն ստանալ: Նույն զեկույցը պատմում է 17 տարեկան մի տղայի մասին, ում երկար ժամանակ թույլ չեն տվել ստանալ բժշկական օգնություն աչքի հատվածում վնասվածք ստանալուց հետո, ինչի հետևանքով նա գրեթե զրկվել է մի աչքի տեսողությունից:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանականները զեկույց են ներկայացրել Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե գավառում 8 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում տեղի ունեցած վայրագությունների մասին: Զեկույցում ասվում է, որ այդ 8 օրերի ընթացքում հանրային հիվանդանոցում ընդամենը մեկ բժիշկ է եղել, բայց քանի որ ոստիկանները արգելափակել էին հիվանդանոցի մուտքը, անգամ այդ մեկ բժիշկը չի կարողացել բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր անմեղ բնակիչներին: Հայտարարված պարետային ժամերի պատճառով բնակիչներն անգամ չեն կարողացել հուղարկավորել իրենց մահացած հարազատներին և ստիպված են եղել այդ ողջ ընթացքում նրանց մարմինները պահել իրենց տներում: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ միայն այդ ութ օրերի ընթացքում մահացել է 20 անմեղ քաղաքացի, այդ թվում կանայք և երեխաներ:
Ամենասարսափելին այն է, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը կարող է անտարբեր մնալ մարդու իրավունքների դեմ իրականացվող նման զարհուրելի արարքների հանդեպ՝ լավագույն դեպքում բավարարվելով պարզապես «անհանգստություն» արտահայտող հայտարարություններով: Այնինչ այդ արարքները քիչ են տարբերվում 100 տարի առաջ Թուրքիայի ներկայիս իշխանությունների նախնիների կողմից հայերի դեմ իրականացված հանցագործություններից: Միակ բացառությունն այն է, որ ներկայիս Թուրքիայի իշխանությունն ունի ավելի լավ գործիքակազմ՝ իր այդ արարքները կոծկելու համար: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել ՆԱՏՕ անդամ երկրների որոշումը. այն ժամանակ, երբ Թուրքիայում տեղի են ունենում նման սարսափելի իրադարձություններ, Ստամբուլում անցկացնել ՆԱՏՕ-ի եռօրյա նիստ:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ