ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան․ «Եվրամիության դռները Հայաստանի առջև փակ չեն»

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով, պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:

Պատասխանելով «Ազատության» հարցին` դեսպանը նշեl 1․ «Բոլորը տեղյակ են այն որոշման մասին, որ Հայաստանն ընդունեց 2013-ի սեպտեմբերին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռներն, իհարկե, Հայաստանի առջև փակ չեն»։

Քիսլերն ավելացրել է, որ այժմ նոր համաձայնագրի պատրաստման գործընթաց է ընթանում, և  համոզմունք է հայտնել, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռք բերման համար»։

Դեսպանը դժվարացավ նոր փաստաթղթի ստորագրման ժամկետներ նշել: «Ես չեմ կարող կանխագուշակել ապագան, միայն գիտեմ, որ Եվրամիության կողմից այս ուղղությամբ արվում է հնարավորը: Գերմանիան` որպես Եվրամիության անդամ երկիր, շահագրգիռ է, որ փաստաթղթի ստորագրումն իրականանա հնարավորինս շուտ»,-ասել է Մաթիաս Քիսլերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: