ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստան. Խորհրդարանական ընտրությունների արդյունքները

 

Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում էր 14 կուսակցություն: Խորհրդարանում՝ Ժոգորկու Կենեշում տեղ ստանալու համար կուսակցությունը պետք է ստանա նվազագույնը ձայների 7%-ը:

Ղրղզստանում չկա ընտրողների մասնակցության սահմանաչափ, և ընտրությունների արդյունքները ճանաչվում են անկախ նրանից, թե քանի հոգի է մասնակցել: Նախնական տվյալներով, այս ընտրություններին 2,761մլն գրանցված ընտրողից մասնակցել է մոտ 60%:

Պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում քաղաքացիների իդենտիֆիկացման բիոմետրիկ տեխնոլոգիաների և ձայները ավտոմատ հաշվող քվեատուփերի կիրառմամբ:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալները կհրապարակվեն 20 օր անց, սակայն արդեն հայտնի են նախնական տվյալները:

Ի դեպ, ընտրությունների մասնակցող բոլոր կուսակցությունները պետք է ունենան թեկնածու կանանց, ազգային փոքրամասնությունների, երիտասարդ քաղաքական գործիչների և հաշմանդամների համապատասխան քվոտաներ: Չնայած դրան, շատ թեկնածուներ հարուստ բիզնեսմեններ են:

Այսպես, 120 տեղ ունեցող խորհրդարան է անցել 6 կուսակցություն: Նախնական տվյալներով, ձայների մեծամասնություն՝ 27,4% է ստացել երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ստեղծած Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նրա հիմնական մրցակից սոցիալիստական «Ատա-Մեկեն» (Հայրենիք) կուսակցությունը ստացել է 7,75%: Մյուս անցած կուսակցություններն են՝ «Հանրապետություն-Աթա Ժուրտ» (20,1%), «Ղրղզստան» (12,8%), «Օնուգուու-Պրոգրես» (9,3%) և «Բիր-Բուլ» (8,5%):

Ի դեպ, բացի «Ղրղզստան»-ից, վերջին երեք կուսակցությունները նոր են, նրանք նախորդ՝ 5-րդ գումարման խորհրդարանում չեն եղել: Անցյալ տարի «Օնուգուու-Պրոգրես» և «Բիր-Բուլ» կուսակցությունները միանգամից ակտիվ գործունեություն սկսեցին՝ իրենց շարքերը գրավելով անվանի մարդկանց ու երիտասարդությանը: «Բիր-Բուլ»-ը երևի նորեկներից միակն էր, որը լայն հասարակայնությանը ներկայացրեց պետության զարգացման սեփական տեսլականը:

Նշենք, որ Ղրղզստանում կուսակցությունները ձևավորվում են մեկ անձի շուրջ: Նրանց ծրագրերը համարյա նույնն են, իսկ նպատակներն ու խնդիրներն ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունեն, քան՝ ռազմավարական: Ուստի մարդիկ քվեարկում են ոչ թե ծրագրի, այլ այն մարդկանց համար, որոնք այդ քաղաքական խմբի անդամ են հանդիսանում:

ԱՊՀ դիտորդները նշել են, որ Ժոգորկու Կենեշի ընտրություններն անցել են սահմանադրության, երկրի օրենսդրության համապատասխան և պատասխանում են ընդունված միջազգային նորմերին

Հիշեցնենք, որ 2010թ. Ղրղզստանում գունավոր հեղափոխության արդյունքում պաշտոնանկ արվեց նախագահ Կուրմանբեկ Բակիևը, երկիրը փոխեց սահմանադրությունը և դարձավ խորհրդարանական հնարապետություն, որում խորհրդարանական կոալիցիան ձևավորում է ղեկավարության կազմը և նշանակում վարչապետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: