ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ պատվիրակության ղեկավար. ԵՄ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ

ԵՄ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, Դեսպան Սվիտալսկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպան Սվիտալսկին նաև նշել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով:

Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում:

Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու և առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: