ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ-ն դուրս է գալիս Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից

Եվրոպայի խորհուրդը դուրս է գալիս մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից, այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու իր որոշման մասին: 2014թ. հոկտեմբերից ԵԽ ներկայացուցիչը ներկա է եղել Բաքվում տեղի ունեցած հանդիպումներին, որոնք միտված էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև երկխոսության վերականգնմանը: Չնայած այդ նախաձեռնություններին՝ երկրում իրավապաշտպանների հետ կապված ընդհանուր դրությունը վատթարացել է»:

Ինչպես գրում է ադրբեջանական contact.az կայքը, դեռ 2014թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ: 35 ակտիվիստների ստորագրությամբ կոչում նշված էր, որ մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը կազմված է հիմնականում կառավարական պաշտոնյաներից, խորհրդարանի անդամներից և իշխանամետ ՀԿ-ների ներկայացուցիչներից: Ակտիվիստների կոչը, սակայն, անտեսվել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: