ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական ընդդիմությունը պատրաստվում է ընտրություններին

Թուրքիայում ընթանում են վերջին նախապատրաստական աշխատանքներն՝  արտահերթ ընտրություններին ընդառաջ: Նախորդ քվեարկությունը̦ որ տեղի էր ունեցել հունիսի 7-ին̦ ոչինչ չփոխեց երկրում̦ քանի որ քաղաքական գործիչները չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության շուրջ: Այժմ բոլորը մեծ հետաքրքրությամբ սպասում են նոր ընտրությունների արդյունքներին̦ ինչի հետ կապված Euronews–ի թղթակիցը զրուցել է Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ազգային կուսակցության ղեկավար Քեմալ Կիլիչդարողլուի հետ̦ ով բավական մեծ հեղինակություն է վայելում թուրք ժողովրդի շրջանում:

Նախևառաջ Կիլիչդարողլուն խորին համոզմունք է հայտնել̦ որ իր կուսակցության հաղթանակի պարագայում Թուրքիան կկարողանա անմիջապես ինտեգրվել Եվրոպական միությանը̦ քանի որ որևէ խնդիր չի լինի կապված ժողովրդավարության̦ մարդու իրավունքների̦ օրենքի գերակայության և այլ եվրոպական արժեքների ընդունման ու կիրառման հետ:

«Մենք պատրաստ ենք գնալ ցանկացած բարեփոխման՝  ԵՄ ստանդարտներին համապատասխանելու համար: Մենք չենք հետաձգի որևէ անհրաժեշտ փոփոխություն ԵՄ-ին ինտեգրվելու համար»̦ - մասնավորապես նշել է Կիլիչդարողլուն:

Euronews-ի այն հարցին̦ թե ինչ դիրքորոշում կգրավի Հանրապետական ազգային կուսակցությունն այն դեպքում̦ եթե այս անգամ էլ ընտրությունների արդյունքում հերթը հասնի կոալիցիա կազմելուն̦ Կիլիչդարողլուն պատասխանել է̦ որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն խորհրդարանի բոլոր կուսակցությունների հետ̦ և որ ի տարբերություն մյուս բոլոր կուսակցությունների̦ իրենք հարաբերություններ են պաշտպանում բոլորի և յուրաքանչյուրի հետ: Ուստի եթե հանրապետականներն առաջին տեղը չզբաղեցնեն և ինքնուրույն չկազմեն կառավարությունը̦ ապա ամենայն հավանականությամբ կընդգրկվեն որևէ կոալիցիայում:

Ինչ վերաբերում է համաշխարհային առաջնորդներին այս պահին խիստ մտահոգող սիրիական հակամարտությանն ու այդ հարցում Թուրքիայի դերակատարությանը̦ ընդդիմադիր ղեկավարը պատասխանել է̦ որ իրենց համար առանձնապես էական չէ՝ Բաշար ալ Ասադի հետ միասին̦ թե առանց նրա̦ սակայն Սիրիայում պետք է վերջապես խաղաղություն հաստատել և թույլ չտալ մարդու իրավունքների հետագա խախտումներ այնտեղ:

«Եթե անգամ անհրաժեշտություն կա ռազմական գործողություններ իրականացնելու̦ մենք պետք է պատրաստ լինենք դրան: Պետք է ամեն գնով կանգնեցնել Իսլամական պետությանը: Չի կարելի թույլ տալ̦ որ այն դառնա մեր սահմանակից հարևանը»̦ - հայտարարել է Քեմալ Կիլիչդարողլուն:

Հանրապետական ազգային կուսակցության ղեկավարն անդրադարձել է նաև միգրացիոն ճգնաժամին և Եվրոպայի համար թիվ մեկ մարտահրավեր դարձած փախստականների խնդրին: Ըստ Կիլիչդարողլուի՝ Արևմուտքն այդ հարցում այնքան էլ բարի կամք չի դրսևորում̦ հատկապես հաշվի առնելով̦ որ Թուրքիայում ներկա պահին երկու միլիոնից ավել փախստական կա̦ իսկ Եվրոպան իր կողմից ոչնչով չի օգնում:

«Եվրոպան միայն ծափահարել կարողացավ մեզ այդքան միգրանտ ընդունելու համար̦ և այն էլ  հասկացավ մեր մատուցած ծառայության արժեքն այն ժամանակ միայն̦ երբ փախստականները սկսեցին մեծ քանակությամբ դեպի բուն Եվրոպա թափանցել»̦ - նշել է ընդդիմադիր ղեկավարը:

Պատասխանելով մի շարք այլ կարևոր հարցերի ևս̦  Քեմալ Կիլիչդարողլուն ի վերջո կոչ է արել թուրքերին քվեարկել իրենց կուսակցության օգտին̦ եթե վերջիններս ցանկանում են երկրում ազատ մամուլ̦ անկախ դատական համակարգ̦ գենդերային հավասարություն ունենալ և այլ եվրոպական արժեքներ որդեգրել և հաջողությամբ իմպլեմենտացնել: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    20°   
    18.05.2024
    22°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: