ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատերազմական գործողությունների դեպքում կճանաչի ԼՂՀ անկախությունը. Նալբանդյան

Եթե բանակցություններն այլևս հնարավոր չլինի շարունակել, այսինքն, եթե խոսքը գնա պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ նաև՝ ճանաչումը, ինչպես նաև՝ այլ անհրաժեշտ քայլեր:

Այդ մասին Ազգային ժողովի և կառավարության միջև հերթական հարց ու պատասխանի ժամանակ նախօրեին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:

Արտգործնախարարը նշել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ուղղորդված և ասցեագրված հայտարարություններ են անում, թե ով է այդ հրադադարի խախտման պատճառը։ «Նրանք ասում են, որ պետք է անպայման ստեղծվի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ և հայտարարում են, որ Հայաստանը համաձայն է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է: Այսինքն, դրանով ասում են, որ ամբողջ պատասխանատվությունը հրադադարի խախտման և միջադեպերի համար ընկնում է Ադրբեջանի վրա», - նշել է արտգործնախարարը:

Նալբանդյանը հիշեցրեց, որ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսը և կոնգրեսական Էնգելը նամակ են գրել Ջեմյս Ուորլիքին, կոչ անելով հավելյալ ջանքեր գործադրել հրադադարի ամրապնդման իմաստով։ Ըստ Նալբանդյանի, խոսքը գնում է նաև հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմի ստեղծման մասին: «Եռանախագահների նախաձեռնությանը աջակցել են ոչ միայն միջազգային կառույցները, այլև տարբեր խորհրդարաններ, այդ թվում՝ ամերիկյան Կոնգրեսը, որը բաց նամակ է գրում այդ հարցի շուրջ։ Այսօր Ուորլիքն արձագանքել է՝ նշելով, որ ինքը միանգամայն ողջունում է այդ նախաձեռնությունը», - ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությանը՝ արտգործանախարարը նշել է, որ կառույցն այսօր այդպիսի հարց չի քննարկում։ 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: