ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները Եվրախորհրդարանում բարձրաձայնել են ԵՄ հիմնական խնդիրները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին համատեղ զեկույցով  է եկել հանդես Եվրախորհրդարանում: Գործընկերները կոչ են արել պատգամավորներին միասնական ուժերով լուծել մայրցամաքում ծագած ճգնաժամերը, որոնք սասանում են Եվրոպական միության հիմքերը:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է երկու ղեկավարներին՝ ասելով, որ ամբողջ Եվրոպան է տառապում, երբ Ֆրանս-գերմանական համագործակցությունը լավ չի աշխատում: Ուստի եթե ճգնաժամերի հարցում Ֆրանսիան և Գերմանիան որևէ փոխզիջման են գալիս, ըստ Շուլցի, դա ձեռնտու է լինում բոլոր գործընկերների և ընդհանուր ԵՄ-ի համար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սկզբից ևեթ հայտարարել է, որ տարիներ ի վեր Եվրոպան կանգնած է եղել մի շարք ճգնաժամերի առաջ՝ ֆինանսական, սոցիալական ևտնտեսական, սակայն այժմ խնդիրը շատ ավելի լուրջ է:

«Այժմ մենք կանգնած ենք հումանիտար ճգնաժամի առջև և փախստականների ներհոսքի հետևանքով առաջացած իրավիճակն ապակայունացնում է այս ողջ տարածաշրջանը: Եվրոպան շատ  դանդաղ է սկսել գիտակցել, որ ողբերգություններն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կարող են ունենալ նման հետևանքներ հենց եվրոպացիների համար, եթե նրանց ժամանակին բավարար օգնություն և աջակցություն չտրամադրվի», - նշել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ պետք է անպայմանորեն ամրապնդել Շենգեն գոտին, քանի որ այժմ հարցականի տակ է հայտնվել առանց անձնագրի ազատ գոտու սկզբունքը:

«Չկա ավելի լավ այլընտրանք, քան հենց ուժեղ Եվրոպան է», - հայտարարել է Օլանդը՝ կոչ անելով վերահաստատել համերաշխությունն ու հարգանքը ԵՄ ներսում: Օլանդն առաջարկել է նաև ամրապնդել եվրոյի տարածքն ընդհանուր քաղաքականություն մշակելու, հարկաբյուջետային ներդաշնակեցումը խթանելու, ինչպես նաև ներդրումային և սոցիալական քաղաքականությունը բարելավելու նպատակով:

Ինչ վերաբերվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ապա վերջինս հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամի տեսքով Եվրոպան իր պատմության մեջ բոլորովին նոր խնդրի է բախվել:

«Մենք չենք կարող խուսափել կտրուկ գործողություններ կատարելուց, բայց միևնույն ժամանակ չպետք է գայթակղվենք ազգային մակարդակով որոշումներ կայացնելու հեռանկարով», - նշել է Մերկելը՝ հավելելով, որ ԵՄ բոլոր 28 անդամ-պետություններն էլ ստիպված են որոշակի փոխզիջման գնալ՝ ցանկալի արդյունքների հասնելու նպատակով:

Երկու երկրների առաջնորդների հայտարարություններից հետո Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը հնարավորություն են ունեցել աշխույժ և բուռն բանավեճի բռնվել ինչպես միմյանց, այնպես էլ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ: Ընդ որում, պետք է նշել, որ Օլանդն ու Մերկելը միասնական ճակատ են կազմել և, առանց մեկը մյուսին հակադրվելու կամ հակաճառելու, պատասխանել ներկաների հարցերին ու մեկնաբանություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: