ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոն և Սերբիան գնում են հարաբերությունների կարգավորման

Կոսովոն և Սերբիան պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Կողմերը պարտավորվել են կիրառել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք հնարավոր են դարձել միայն Եվրոպական Միության միջնորդությամբ:

ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ինքը ստացել է երկու կողմերի հավանությունն էլ բանակցությունները վերսկսելու և լարված իրավիճակը կարգավորելու հարցում:

«Ինչպես Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆան, այնպես էլ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը վերահաստատել են իրենց հանձնառությունն անցած բոլոր պայմանագրերի իրականացման համար»,- հայտարարել է Մոգերինին:

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն իր հերթին հայտնել է, որ Սերբիան այս ողջ փուլում խիստ կառուցողական մոտեցում է ցույց տվել, թեև հանդիպումները Կոսովոյի պատվիրակության հետ այնքան էլ հեշտ չեն ընթացել:

Կոսովոյի փոխվարչապետ Հաշիմ Տաչին ևս համաձայնել է, որ բանակցությունները սերբական կողմի հետ բավական բարդ են եղել: Միևնույն ժամանակ Տաչին դատապարտել է այն բողոքի ակցիաների ժամանակ տիրող բռնությունը, որոնք կազմակերպվել էին ընդդիմության կողմից մայրաքաղաք Պրիշտինայում:

Բանն այն է, որ Կոսովոյի ընդդիմությունն՝ ի դեմս պատգամավոր Ալբին Կուրտիի, խիստ դեմ է Բելգրադի հետ հարաբերությունները վերականգնելուն, ինչպես նաև ԵՄ աջակցությունը վայելող համաձայնագրերի կնքմանը Սերբիայի հետ:

Արդյունքում, Կոսովոյի խորհրդարանի առջև տեղի ունեցած բախումների ժամանակ Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել էր Կուրտիին, ով կեսգիշերին ազատ արձակվելուց հետո կրկին միացել էր ցուցարարներին՝  կոչ անելով նրանց մինչև վերջ շարունակել պայքարը՝ թույլ չտալով իշխանությանը «հարաբերություններ կարգավորել իրենց ցեղասպանության ենթարկած սերբերի հետ»: 

Ինչևէ, ԵՄ դիվանագետներն անկախ ամեն ինչից ակնկալում են, որ Կոսովոն ու Բելգրադը վերջիվերջո կիրականացնեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկարուձիգ բանակցությունների ընթացքում, և որոնք կնպաստեն երկրների առաջընթացին եվրաինտեգրման գործընթացում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: