Կոսովոն և Սերբիան գնում են հարաբերությունների կարգավորման
Կոսովոն և Սերբիան պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Կողմերը պարտավորվել են կիրառել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որոնք հնարավոր են դարձել միայն Եվրոպական Միության միջնորդությամբ:
ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ինքը ստացել է երկու կողմերի հավանությունն էլ բանակցությունները վերսկսելու և լարված իրավիճակը կարգավորելու հարցում:
«Ինչպես Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆան, այնպես էլ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը վերահաստատել են իրենց հանձնառությունն անցած բոլոր պայմանագրերի իրականացման համար»,- հայտարարել է Մոգերինին:
Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչն իր հերթին հայտնել է, որ Սերբիան այս ողջ փուլում խիստ կառուցողական մոտեցում է ցույց տվել, թեև հանդիպումները Կոսովոյի պատվիրակության հետ այնքան էլ հեշտ չեն ընթացել:
Կոսովոյի փոխվարչապետ Հաշիմ Տաչին ևս համաձայնել է, որ բանակցությունները սերբական կողմի հետ բավական բարդ են եղել: Միևնույն ժամանակ Տաչին դատապարտել է այն բողոքի ակցիաների ժամանակ տիրող բռնությունը, որոնք կազմակերպվել էին ընդդիմության կողմից մայրաքաղաք Պրիշտինայում:
Բանն այն է, որ Կոսովոյի ընդդիմությունն՝ ի դեմս պատգամավոր Ալբին Կուրտիի, խիստ դեմ է Բելգրադի հետ հարաբերությունները վերականգնելուն, ինչպես նաև ԵՄ աջակցությունը վայելող համաձայնագրերի կնքմանը Սերբիայի հետ:
Արդյունքում, Կոսովոյի խորհրդարանի առջև տեղի ունեցած բախումների ժամանակ Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել էր Կուրտիին, ով կեսգիշերին ազատ արձակվելուց հետո կրկին միացել էր ցուցարարներին՝ կոչ անելով նրանց մինչև վերջ շարունակել պայքարը՝ թույլ չտալով իշխանությանը «հարաբերություններ կարգավորել իրենց ցեղասպանության ենթարկած սերբերի հետ»:
Ինչևէ, ԵՄ դիվանագետներն անկախ ամեն ինչից ակնկալում են, որ Կոսովոն ու Բելգրադը վերջիվերջո կիրականացնեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկարուձիգ բանակցությունների ընթացքում, և որոնք կնպաստեն երկրների առաջընթացին եվրաինտեգրման գործընթացում:
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ