ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը լինելու է շատ կոնկրետ. Ռիչարդ Չարնեցկի

Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների հարթակը պետք է հստակեցվի: Ինչպես հայտնում է Tert.am-ը՝ այս մասին նշել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին: 

«Մեր դիրքորոշումն այն է, որ հիմա հարմար ժամանակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր փուլ սկսելու համար: Սա նոր շրջան է, և Բրյուսելը շուտով ներկայացնելու է երկկողմ համաձայնագրի նոր փաթեթ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի ու Եվրամիության միջև կձևավորվեն նոր տիպի հարաբերություններ: Գուցե այդ համաձայնագիրը չլինի նախկինում եղած Ասոցացման համաձայնագրի պես, բայց այն կներառի նոր մոտեցումներ, որով մենք կշարժվենք առաջ»,- նշել է Եվրախորհրդարանի փոխնախագահը: 

Ռիչարդ Չարնեցկու խոսքով՝ ՀՀ-ԵՄ միջև մշակվող նոր համաձայնագիրը լինելու է «շատ կոնկրետ»: «Կարծում եմ, որ պետք է խիստ հստակեցվի հարաբերությունների հարթակը: ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է սկսվեն տնտեսական բլոկով: Կարծում եմ՝ Հայաստանի բնակչությունը եվրոպական տնտեսական համակարգի, ներդրումների կարիքն ունի: Այստեղից է պետք սկսել նոր հարաբերությունները»,- նշել է Չարնեցկին: 

Հարցին՝ տնտեսական համագործակցությունը չի՞ հակասի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, Ռիչարդ Չարնեցկին պատասխանել է. «Ո՛չ, ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իր ազգային հետաքրքրությունները, շահերը համագործակցության բալանսավորված լինելու մեջ են, իհարկե՝ ոչ առանց Ռուսաստանի: Ըստ իս՝ ձեր երկրի տնտեսական, քաղաքական հետաքրքրությունները կախված են հենց ձեզնից: Հասկանում եմ, որ ՌԴ-ի հետ ունեք խոր կապեր, բայց չեմ կարծում, որ սա կխանգարի ԵՄ նոր համաձայնագրին»: 

Եվրախորհրդարանի փոխնախագահը նշել է նաև, որ հայերը խելացի ժողովուրդ են, և հասկանում են, որ ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի համար կլինի դրական: 

«Հայաստանը կարևոր է Եվրամիության համար: Միգուցե որոշ մարդիկ դրա կարևորությունը չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել, բայց Եվրոպայի իմ տարածաշրջանում, օրինակ՝ Լեհաստանում, գիտակցում են, որ Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր է: Ուզում եմ նշել, որ պարզապես Հայաստանը չպետք է գնի միակողմանի ուղեգիր դեպի Մոսկվա, պետք է վերադարձի ուղեգրեր գնվեն նաև դեպի Եվրոպա»,- ընդգծեց Չարնեցկին՝ հավելելով, որ տարածաշրջանի քաղաքական դերը բարձրանում է, և Հայաստանը պետք է ունենա ավելի կարևոր դերակատարում, քան այսօր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: