ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քինգսլի Դոնալդսոն. «Քաղաքացիական հասարակությունը կարող է հաղորդակցության թունելներ բացել հակամարտող կողմերի միջև»

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Խաղաղաշինության և հակամարտությունների կարգավորման Causeway ինստիտուտի տնօրեն, բանակի սպա, ներկայումս հետախուզական միավորի մասնագետների հրամանատար Քինգսլի Դոնալդսոնի հետ*:

 

- Կկիսվե՞ք սեմինարից Ձեր տպավորություններով:

- Ես հաճույք եմ ստացել այստեղ գտնվելով: Շատ օգտակար է բացահայտ խոսել, թե ինչ ենք արել Հյուսիսային Իռլանդիայում, քաղաքացիական հասարակության դերի մասին, և թե ինչպես այդ ամենը կարող է արտացոլվել այլ վայրերում, այդ թվում այստեղ: Ուսանելի էր տեսնել մարդկանց փոփոխությունը սեմինարի սկզբին, երբ նրանք հանգիստ էին, չեն ցանկանում ներգրավվել, խոսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, և սեմինարի ավարտին, երբ, իմ կարծիքով, մենք նոր էինք սկսել ուսումնասիրել որոշ հարցեր, որոնք իսկապես շատ կարևոր են և զգայուն: Այնպես որ ես իրոք հաճույք ստացա, և ես կարծում եմ, որ դա շատ նպատակային և առաջադիմական էր: Այն նաև լավ հիմք է ստեղծել հետագա աշխատանքի համար:

- Հիմա, եթե մենք անցնում ենք թշնամու պատկերի հայեցակարգին և խաղաղության հաստատման գործընթացին ընդհանուր առմամբ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է առավել արդյունավետ մեթոդը, որը կառավարությունները պետք է օգտագործեն հասարակության հետ աշխատելու համար, որպեսզի օգնեն նրանց հաղթահարել թշնամու կերպարը:

- Իմ առաջին մեծ դիտարկումն այն է, որ եթե նույնիսկ քաղաքացիական հասարակությունը չի կարող ուղղակիորեն մասնակցել վիճելի խնդրի շուրջ մեկ այլ երկրի հետ բանակցային գործընթացին, կառավարությունը կարող է խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ իրենց սեփական երկրում աճելու և զարգանալու համար, քանի որ ոչ մի կասկած չկա, որ մի օր դա պետք կգա քննարկման և բանակցությունների համար: Քաղաքացիական հասարակությունը պետք է դրանում դեր խաղա: Հյուսիսային Իռլանդիայում մեր դասը հետևյալն է՝ չստիպել քաղաքացիական հասարակությանը սպասել մինչև խաղաղ գործընթացը սկսվի կամ կնքվի, այլ ունենալ քաղաքացիական հասարակություն, որը կգործի հիմա: Այսպես վստահությունը և հարաբերությունները մեկ այլ երկրի մարդկանց հետ կարող են զարգանալ, մտքերը կարող են ուսումնասիրվել, տեսակետները կարող են ավելի հասկանալի դառնալ, և երբեմն ավելի հասկանալի լինելով՝ այդ տեսակետները կարող են դառնալ ոչ այնքան ծայրահեղ, որքան մարդիկ կարծում էին: Եվ թերևս քաղաքացիական հասարակության այս խմբերից քաղաքական գործիչների նոր սերունդներ հանդես կգան, որոնք կզգան, որ ունեն հարաբերություններ, որոնք կարող են օգտագործել այլ մարդկանց հետ հաղորդակցության թունելներ բացելու համար: Ես կարծում եմ, որ երբ դուք սկսեք քաղաքացիական հասարակության մակարդակում այդ ներգրավվածությունը, դուք ստիպված կլինեք վերանայել, թե ինչպիսին են ձեր հարաբերությունները մարդկանց հետ մյուս երկրում, դուք ստիպված կլինեք վերանայել, թե ինչ է իրենից ներկայացնում թշնամին. ինձ իսկապես դուր չե՞ն գալիս, թե ինչ տեսք ունեն, թե ինչպես են խոսում, թե ինչ են ասում, թե ինչպես են հագնվում, կամ ինձ դու՞ր չի գալիս նրանց դրոշը, նրանց մշակույթը, կամ մասնավորապես ի՞նչն է, որ ես չեմ սիրում: Ինձ դա դուր չի գալիս ավելի՞ շատ, քան մեկ այլ երկիր, որը ոչինչ չի արել իմ երկրին…

 Եվ այդ համեմատությունները, այդ տեսակետները կօգնեն ցրելու հակառակորդների և թշնամիների վերաբերյալ պատկերացումները և կօգնեն հայտնվել մի միջավայրում, որտեղ մարդիկ համարվում են միմյանց հավասար: Դա չի նշանակում, որ դուք պետք է համաձայնեք նրանց հետ, ոչ էլ նշանակում է, որ Ձեր տեսակետները պակաս ակտուալ են, կամ էլ Ձեր տեսակետները փոխվել են: Դա պարզապես հնարավորություն է տալիս երկխոսություն սկսելու, որը իրոք առանցքային ուղղությունն է խաղաղության գործընթացի նախնական կամուրջները կառուցելու առումով:

- Կարո՞ղ եք նշել որոշ կոնկրետ մեթոդներ, որոնք օգնեցին քաղաքացիական հասարակությանը Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ կարգավորման գործընթացում:

- Առաջին հերթին ես կարծում եմ, որ կառավարությունները Դուբլինում, Լոնդոնում և Բելբաստում վճռական դեր են խաղացել քաղաքացիական հասարակության ֆինանսավորմանը աջակցելով. նրանք աջակցում են քաղաքացիական հասարակության զարգացմանը նյութապես: Կառավարությունը նաև փոխել և դյուրացրել է քաղաքացիական հասարակության գործունեության բնույթի մասին կանոնները: Նրանք նաև ներգրավեցին տարբեր հաստատություններ, ինչպիսիք են երիտասարդների հանձնաժողովը, զոհերի հանձնաժողովը: Նրանք ներգրավեցին խմբեր, որոնք քաղաքացիական հասարակության դաշինքներ են ստեղծել, որոնք նախկինում մեկը մյուսին դեմ էին ինչ-որ ընդհանուր հիմք գտնելու հարցում: Կառավարությունը նաև տարածություն է ձևավորում, որպեսզի քաղաքացիական հասարակությունը ձայն ունենա: Նրանք լսեցին նրանց, նրանք հյուրընկալեցին քննարկումներ նրանց հետ և նրանք մասնակցեցին քաղաքացիական հասարակության միջոցառումներին: Այնպես որ իրենց հետաքրքրությամբ, իրենց մասնակցությամբ, ներգրավվածությամբ նրանք թույլ տվեց քաղաքացիական հասարակությունը ավելի լայնորեն տեսանելի դառնալ՝ լինելով համապատասխան և իրավաչափ: Եվ ես կարծում եմ, որ դա հարատև հաղորդագրություն է, քանի որ դրա պատճառով քաղաքացիական հասարակությունը այժմ առանցքային դեր է խաղում:

- Ի՞նչ դեր է խաղում ժողովրդավարությունն այս ամենում: Արդյոք կարևո՞ր է, որ քաղաքացիական հասարակության համար նման մասնակցությունը ապահովելու համար պետությունը լինի ժողովրդավարական:

- Այո՛, դա օգնում է, բայց դա ծայրահեղ կարևոր գործոն չէ: Բրիտանական ժողովրդավարությունը շատ բարդ բան է: Այն մեր տարածաշրջաններից և երկրներից յուրաքանչյուրում միշտ նույն կերպ կամ օրենսդրական գործընթացի նույն տեսակով չի դրսևորվում: Այսպես Շոտլանդիայի հանրաքվեն կարող է շատ տարբեր լինել Հյուսիսային Իռլանդիայում հանրաքվեից:

- Մեր քաղաքական մոդելները տարածաշրջանային ասամբլեաներում տարբեր են: Հյուսիսային Իռլանդիայում ունենք այն, ինչ կոչվում է Կոնսոցիացիայի մոդել(կառավարման մոդել է), որտեղ դուք պետք է ունենաք ներկայացուցիչներ բոլոր կողմերից: Շոտլանդիայի կառավարման համակարգը կազմված է ավանդական ընդդիմությունից և ձայների մեծամասնություն ունեցող կուսակցությունից: Վեստմինստերում կրկին բոլորովին այլ համակարգ է:

Այսպես, ժողովրդավարություն կա, բայց դա տարբեր վայրերում տարբեր ձևերով է արտահայտվում: Համայնքային մակարդակում դուք ձայն եք ստանում տեղի խորհրդի համար, բայց միևնույն ժամանակ դուք կարող եք քվեարկել ինչ-որ մեկը օգտին, ով պետք է դառնա Եվրոպական խորհրդարանի անդամ: Դա ոչ միայն զուտ քաղաքականության մասին է, դա հասարակության, ընտրազանգվածի մասնակցության մասին է:

Մենք Հյուսիսային Իռլանդիայում շատ ենք խոսում մասնակցային ժողովրդավարության մասին: Իսկ քաղաքացիական հասարակությունը շատ ուժեղ դեր է խաղում մարդկանց հետաքրքրված դարձնելու երկրով և խնդիրներով, որոնցից բխում է քաղաքականության մեջ ներգրավվածությունը: Այսպես, ես չեմ կարծում, որ որոշ առավել ծայրահեղ ժողովրդավարական մոդելներ պարտադիր կերպով ճզմում են քաղաքացիական հասարակությանը, ես դեռ կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ծաղկել այդ հանգամանքներում: Իսկ քաղաքացիական հասարակությունը և ղեկավարությունը պետք է լուրջ մտածեն՝ թույլ չտալու ժողովրդավարական կառույցին անպայման խոչընդոտ դառնալ քաղաքացիական հասարակությանը զարգացման խրախուսման համար:

- Մենք հաճախ ենք խոսում հակամարտող հասարակություններում անհամաչափության խնդրի մասին, երբ հակամարտության մի կողմի կառավարությունը իր հասարակությանը պատրաստում է խաղաղության, իսկ մյուսը՝ ոչ: Այս դեպքում ի՞նչ պետք է անի առաջինը, որպեսզի խուսափի իր սեփական հասարակությունում պարտվողական տրամադրություններից:

- Թո՛ւյլ տվեք, շատ պարզ լինել. նրանք պետք է շարունակեն խաղաղության նախապատրաստել, շարունակեն զարգացնել քաղաքացիական հասարակությունը, քանի որ, հնարավոր պատերազմի կամ հակամարտության ընթացքում և դրանից հետո դուք քաղաքացիական հասարակության կարիքն ենք ունենալու: Քաղաքացիական հասարակությունը պետք է վերանորոգի հասարակական շատ վնասվածքներ՝ այդ հակամարտությունը լուծելու համար: Քաղաքական գործիչը համաձայնագիր կարող է կնքել զինադադարների և բանակցությունների միջոցով, որը հակամարտության ավարտից հետո կյանքի կկոչվի քաղաքացիական հասարակության միջոցով: Խաղաղության համաձայնագիրը, որ մենք ունեինք Հյուսիսային Իռլանդիայում, անհնար կլիներ, եթե հասարակությունը կարողություններ չունենար դա անելու: Տասը տարի առաջվա հակամարտություններից տուժածները կարող են օգնել վերջին հակամարտության տուժածներին. օրենսդրությունը չի կարող դա անել քաղաքացիական հասարակության փոխարեն:

 

*Սեմինարն իրականացրել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» (CMI) իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ: Սեմինարի իրականացմանը «Միացյալ թագավորության Հակամարտության, անվտանգության և կայունության» ֆոնդի (United Kingdom Conflict, Security and Stability Fund) շրջանակում աջակցել է Երևանում բրիտանական դեսպանատունը:

 Պարտադիր չէ, որ հարցազրույցի մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն բրիտանական կառավարության դիրքորոշումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: