ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բալկանյան երկրները սպառնում են փակել սահմանները ներգաղթյալների համար

Բալկանյան երկրները հայտարարել են իրենց սահմանները փակելու պատրաստակամության մասին Եվրամիության տարածք ժամանող ներգաղթյալների համար բուֆերային գոտի չդառնալու համար, հաղորդում է BBC-ին:

Ինչպես հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Սերբիայից և Ռումինիայից իրենց գործընկերների հետ բանակցությունների արդյունքներով երկրները պատրաստ են գնալ այդ քայլին, եթե փախստականների հոսքը կանգնեցնելու համար նման միջոցներ ձեռնարկեն Գերմանիան և Ավստրիան:

«Եթե Գերմանիան և Ավստրիան փակեն իրենց սահմանները, մենք թույլ չենք տա մեր երկրներին դառնալ ներգաղթյալների համար բուֆերային գոտի: Մենք պատրաստ կլինենք փակել սահմանները»,- հայտարարել է Բորիսովը:

Այսօր նախատեսված է ԵՄ արտահերթ վեհաժողով, որը հրավիրվել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: