ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրիմի թաթարները պառակտվել են. Մեջլիսին այլընտրանք է ստեղծել

Ղրիմի թաթարների երկու ամենամեծ կազմակերպությունները՝ «Ղրիմը» և «Ղրիմի միասնությունը» միավորվել են՝ ստեղծելով Ղրիմի թաթարների մեջլիսին այլընտրանք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ղրիմի կառավարության ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Զաուր Սմիրնովը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ Ղրիմի թաթարների անունից հանդես գալը մեջլիսը մենաշնորհային էր դարձրել: Սակայն այն բանից հետո, երբ նրա առաջնորդները հեռացել են Ղրիմից՝ հանդես գալով Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման դեմ, նրանք կորցրել են Ղրիմի թաթարների հետաքրքրությունը ներկայացնելու իրավունքը:

«Ղրիմի թաթարները վերջին  մեկուկես տարվա ընթացքում սովորել են առանց մեջլիսի լուծել իրենց հարցերը՝ համագործակցելով իշխանությունների հետ և ստեղծելով հասարակական այնպիսի կառույցները, ինչպիսիք են «Ղրիմը» և «Ղրիմի միասնությունը»», - լրագրողներին հայտնել է Սմիրնովը: «Ներկայումս այս երկու կազմակերպությունները, որոնք իսկապես ներկայացնում են Ղրիմի թաթարների շահերը, որոշել են միավորել իրենց ջանքները՝ աջակցություն հայտնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսիոնովի քաղաքական կուրսին», -ընդգծել է Սմիրնովը:

Նշենք, որ Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդներ Ռեֆատ Չուբարովը և Մուստաֆա Ջեմիլովը հանդես են գալիս Ղրիմի՝ Ռուսաստանին միավորելու դեմ և հեռացել են թերակղզուց: «Ծայրահեղական, ազգամիջյան թշնամանք հրահրող» հայտարարությունների պատճառով նրանց մուտքը Ռուսաստան արգելվել է:

Հատկանշական է, որ ուկրաինական կողմը թաթարական Մեջլիսն օգտագործում է տարաբնույթ շահարկումների համար: Նմանատիպ վերջին օրինակներից կարելի է համարել նոյեմբերի 12-ին ուկրաինական Ռադայի կողմից 1944 թվականին Ղրիմի թաթարների արտաքսումը որպես ցեղասպանություն ճանաչելը: Նման աջակցության դիմաց` Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավարներն էլ պարբերաբար հանդես են գալիս Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու օգտին: Նրանք մշտապես ահազանգում են Ղրիմում ռուսական վերահսկողության հաստատումից հետո «թաթարների նկատմամբ խտրականության քաղաքականության» մասին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: