ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հետևանքներ ունեցան Փարիզի ահաբեկչական գործողությունները

Ֆրանսիայում օրերս տեղի ունեցած բոլոր առումներով աննախադեպ ահանբեկչությունը բավական լուրջ հանրային և քաղաքական արձագանք ստացավ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Որքան էլ զարմանալի է, այդ միջադեպերը դարձան ոչ միայն ֆրանսիական կամ եվրոպական, այլ համաշխարհային անվտանգային ճարտարապետության վերանայման շուրջ նոր քննարկումների առիթ: Ինդոնեզիայից մինչև Շվեդիա, Ռուսաստանից մինչև Բոլիվիա ընկած բազմաթիվ երկրների կողմից անվտանգության միջոցների խստացման վերաբերյալ հայտարարությունները կարծես դարձան ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարության վերանայման կոչ: Թերևս հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Անթալիայում կազմակերպված G20-ի գագաթաժողովի տնտեսական թեմաներն իրենց տեղը զիջեցին անվտանգային-քաղաքական խնդիրների, առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնահարցին: Ավելին, նոր իրավիճակն անգամ կառուցողականություն ապահովեց բազում հակասություններ ունեցող երկրների միջև մասնավորապես սիրիական ճգնաժամի վերաբերյալ Վիեննայում կայացած բանակցությունների ժամանակ, ինչի արդյունքում հաջողվեց ձեռք բերել որոշակի պայմանավորավածություններ:

Տարբեր հարցերի հետ կապված ներկայիս քաղաքականության բավական լուրջ վերանայումներ են սպասվում նաև եվրոպական կառույցների կողմից: Փարիզի ահաբեկչությունները եվրոպական հանրության մոտ մի քանի անգամ մեծացրեցին Եվրոպա ժամանող հազարավոր միգրանտների հետ կապված մտավախությունները: Բացի նոր ժամանող միգրանտների նկատմամբ բացասական վերաբերմունքից, տարբեր իրավապաշտպան կառույցներ ահազանգում են մեկ այլ՝ առավել լուրջ խնդրի մասին: Խոսքը վերաբերում է Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածման միտումների մասին: Չնայած եվրոպական տարբեր գործիչների կոչերին՝ միգրացիոն և հակաահաբեկչական քաղաքականությունները չնույնացնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, հանրային բավական լուրջ ճնշումն ի վերջո կստիպի եվրոպական տարբեր երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիային, վերանայել սեփական առաջնահերթությունները:

Շատ փորձագետներ գտնում են, որ կազմակերպված ահաբեկչությունները երևան հանեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականության մի շարք թերացումներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.

  1. Ըստ հանրային ընկալումների՝ Օլանդի առավել մեղմ միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է  ազգային անվտանգության մարտահրավերների,
  2. Ֆրանսիայի անվտանգության ուժերն ի վիճակի չեն լիարժեք ապահովել քաղաքացիների անվտանգությունը, ինչի մասին է վկայում թեկուզ հենց այն փաստը, որ կազմակերպված ահաբեկչական 7 գործողությունից որևէ մեկը չի հաջողվել կանխել,
  3. Հունվարին Charlie Hebdo հրատարակչատան դեմ իրականացված ահաբեկչությունից հետո իշխանությունները չեն կարողացել ճիշտ հետևություններ կատարել և ձեռնարկել կանխարգելիչ քայլեր:

Այս շարքը կարելի է շարունակել՝ հաշվի առնելով քննադատության այն տարափը, որը Օլանդի դեմ են ուղղել ընդդիմադիր որոշ ուժեր, մասնավորապես՝ Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգայի ճակատ» կուսակցությունը:

Չնայած ահաբեկչությանը հաջորդած Օլանդի նախաձեռնողականությանը, կարող ենք պնդել, որ արդեն բավական ամրապնդվել է այն գաղափարը, ըստ որի՝ Փարիզի դեպքերը բավական լուրջ հարված հասցրեցին նախագահի վարկանիշին, իսկ Օլանդի՝ քաղաքական կարիերայի հեռանկարները մեկընդմիշտ հօդս ցնդեցին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: