ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կարժենան Փարիզի ահաբեկչությունները ֆրանսիական տնտեսության համար

Ֆրանսիական իշխանություններն ահաբեկչության սպառնալիքի պատճառով չեղարկել են Լիոն քաղաքի գլխավոր միջոցառումը՝ Մարիամ Աստվածածնին նվիրված Լույսերի տոնը, որը նախատեսված էր դեկտեմբերի սկզբին: Այն ամեն տարի քաղաք էր բերում միլիոնավոր զբոսաշրջիկների: Միայն անցած տարի տոնի համար Լինոն էր ժամանել 3 միլիոն զբոսաշրջիկ:

Փորձագետները դեռևս դժվարանում են գնահատել իշխանությունների այդ որոշման հետևանքով տեղական բիզնեսի կորուստների չափը: Սակայն ակնահայտ է, որ ռեստորանները կզրկվեն այդ ժամանակահատվածի համար կանխատեսվող 40 տոկոս, հյուրանոցները՝ 20 տոկոս շահույթից:

Ընդհանրապես պետք է նշել, որ Փարիզի ահաբեկչությունները ֆրանսիական տնտեսությանը սպառնում են ներդրումների կրճատումով, զբոսաշրջության անկմամբ, և այդ ֆոնին անվտանգության և պաշտպանության համար ծախսերի մեծացմամբ, ինչպես պետական կարգավորման ուժեղացմամբ: Նշենք, որ նոյեմբերի 16-ին Air France ավիափոխադրողի և Accor հյուրանոցային խոշոր ցանցի ակցիաները բորսայում անկում ապրեցին Փարիզ միգուցե նաև Ֆրանսիա այցելություններից զբոսաշրջիկների խուսափելու մտավախությունների պատճառով:

Ֆրանսիան հանդիսանում է զբոսաշրջության համար ամենագրավիչ երկրներից մեկը: Զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ապահովում են երկրի ՀՆԱ-ի 7 տոկոսը: Սակայն հիմա մարդիկ մտածում են արժե գնալ Փարիզ մոտագա ապագայում, թե՝ ոչ: Տնտեսագետները կարծում են, որ զբոսաշրջության անկումը երկրին կարող է արժենալ մի քանի հարյուր միլիոն եվրոյի կորուստ: Վերջիններս նաև նշում են, որ ահաբեկչության սպառնալիքի պատճառով Ֆրանսիայում կսկսեն քիչ գումար ծախսել:

Ինչպես պարզաբանել է տնտեսության վրա ահաբեկչությունների թողած հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող Լինսի համալսարանի տնտեսագետ Ֆրիդրիխ Շտայները, խոսքը ոչ թե ամենօրյա գնումների մասին է, այլ թանկարժեք ապրանքների մասին, որոնց վաճառքը զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով անկում կապրի: Նրա կանխատեսմամբ՝ ահաբեկչության հաջորդ կես տարվա ընթացքում նորաձևության թանկարժեք խանութների եկամուտը կնվազի 20-30 տոկոսով: Սակայն պետք է նշել, որ այս կանխատեսման հետ ոչ բոլորն են համաձայն: Մասնավորապես նշվում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ամերիկյան այս ոլորտի կայունանալու համար անհրաժեշտ եղավ ընդամենը 3 ամիս:

Տնտեսագետները կանխատեսում են նաև Ֆրանսիայի արտաքին առևտրի կրճատում, որն առաջին հերթին պայմանավորված կլինի անվտանգության միջոցառումների ամրապնդմամբ: Ըստ շվեյցարացի տնտեսագետ Բրունո Ֆրեյի հետազոտությունների՝ ահաբեկչական հարձակումների ավելացման դեպքում ապրանքաշրջանառությունն այդ երկրի հետ նվազում է 4 տոկոսով: Միևնույն ժամանակ Ֆրեյը կանխատեսում է Ֆրանսիայում ներդրումների կրճատում մոտ 20 տոկոսով:

Նշենք, որ Փարիզի ահաբեկչությունից առաջ Ֆրանսիան կանգնած էր բյուջեի դեֆիցիտի կրճատման և պետական պարտքի բարձր մակարդակի խնդրի առաջ: «Նման պայմաններում դժվար կլինի ավելացնել անվտանգության համար ծախսերը: Հնարավոր է, որ մենք կտեսնենք ծախսատար մյուս ոլորտներում տնտեսում», - Deutsche Welle-ի հետ զրույցում նշել է Շնայդերը՝ ընդգծելով, որ ռազմական մասնակցության ընդլայնումը պահանջում է մեծ գումարներ, ինչի հետևանքով Ֆրանսիայի բյուջեի վիճակը կվատանա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը կանխատեսել է, որ առաջիկա երկու տարիներին Փարիզը չի կարող բավարարել Կայունության և աճի մասին փաթեթի պահանջները, որը սահմանում է ԵՄ յուրաքանչյուր երկրի բյուջեի պակասորդի հնարավորությունը ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: