Լավագույն գաղափարների հեղինակները պարգևատրվել են
Այսօր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում ամփոփվել են նորարարական և հանրային հնչեղություն ունեցող գաղափարների մրացույթի արդյունքները։ 40 հայտերից 5-ն արժանացել են մրցանակների։
Մրցույթը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական և վերլուծական հասարակական կազմակերպության կողմից։ Մրցույթի նպատակն է խթանել երիտասարդ գիտնականների, ուսանողների, ասպիրանտների, վերլուծական կենտրոնների և հասարակության այլ ներկայացուցիչների շրջանում նորարարական և հանրային կարևորություն ունեցող գաղափարների գեներացիան, ուշադրություն հրավիրել նման գաղափարների և նախագծերի կարևորության վրա։
Մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել Չինաստանի «Նանկինի» համալսարանի դոկտոր Մհեր Սահակյանը՝ «Հայաստան – Սփյուռք հարաբերություններ, և հայկական հանրության անվտանգությունն ամրապնդելու 2 առաջարկ» հայտի համար (300 հազ դրամ), 2-րդ տեղը՝ քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարովը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը համատեղ «Եվրասիական հետազոտություններ» գիտակրթական համալիր նախագիծ» հայտի համար (200 հազ դրամ) և 3-րդ տեղը՝ «Այսօր» լրատվական գործակալության խմբագիր Սոնա Մարտիրոսյանը՝ «Տեղեկատվական անվտանգություն և մեդիա հետազոտություններ» հայտի համար (100 հազ դրամ)։
Բացի այդ, խրախուսական մրցանակներ են ստացել ԵՊՀ ուսանող Էրիկ Հովսեփյանը՝ «Կոռուպցիա և Հայաստան․սթափվելու պահը» հայտով և ՀՀ ՊԿԱ ասպիրանտ, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ ««ԵԱՏՄ. կառույցի էությունն ու ընձեռած հնարավորությունները» տեղեկատվական փաթեթի պատրաստում» հայտով։
Մրցույթի կազմակերպիչները նշել են նման մրցույթների անցկացման կարևորությունը երկրի ինտելեկտուալ ռեսուրսի զարգացման համար։ «Մենք ուշադրությամբ կհետևենք Հայաստանում ինտելեկտուալ ռեսուրսի զարգացմանը, և եթե մեր այս մրցույթն իր արդյունքներն ունենա, կշարունակենք այն անցկացնել տարին 2 անգամ»,- նշել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։
Մրցույթի կազմակերպիչները, մասնավոապես՝ «Նորավանք» հիմնադրամը, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել մրցանակակիր հայտատուներից մի քանիսի հետ նրանց գաղափարների կյանքի կոչման հարցում համագործակցության վերաբերյալ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0 կմ/ժ