ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-Թուրքիա գագաթաժողով. ներգաղթյալներից մինչև վիզայի ազատականացում

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական միություն - Թուրքիա գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր ու արդիական խնդիրներ:

Նախևառաջ Եվրոպական հանձնաժողովը հավանության արժանացրեց Թուրքիային 3 միլիարդ դոլար հատկացնելու ծրագիրը, որն ուղղվելու է ներգաղթյալների խնդիրների կարգավորմանը։ ԵՄ տարածած հայտարարությունում նշված է, որ միջոցները տրամադրվելու են 2016 թվականի հունվարի 1-ից։

«Այդ 3 մլրդ եվրոն հատկացվում է ոչ թե Թուրքիային, այլ սիրիացի փախստականներին: Մեր հիմնական նպատակն է արմատախիլ անել մարդկանց առևտուրն ու նվազեցնել դեպի Եվրոպա գնացող փախստականների թիվը»,- այդ կապակցությամբ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները շարունակ հայտարարում են, որ սիրիացի փախստականների համար ծախսել են 8.5 միլիարդ դոլար, մինչդեռ այդ հարցում միջազգային հանրության օգնության ծավալը չի հասել անգամ կես միլիարդ դոլարի։

Բացի այդ, Եվրամիությունը դեկտեմբերին կարող է կառույցին Թուրքիայի անդամակցության բանակցություններում նոր գլուխ բացել: Դեկտեմբերյան բանակցություններում կարող է հստակեցվել թեմաների ցանկը, որոնք Թուրքիայի և եվրոպական երկրների ղեկավարները քննարկելու են հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Անկարայի կողմից համաձայնեցված սցենարի պահպանման դեպքում արդեն 2016 թվականի հոկտեմբերին Եվրամիությունը կարող է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ ներդնել:

Թուրքիայի՝ Եվրամիության հետ կապերի հարցերով նորանշանակ նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության գործընթացում առաջընթաց է ակնկալվում՝ դեկտեմբերի 14-15-ին կբացվի բանակցությունների 17-րդ գլուխը, որը վերաբերում է տնտեսությանն ու դրամավարկային քաղաքականությանը:

Բոզքըրը մասնավորապես նշել է, որ Թուրքիային չի գոհացնի միայն մեկ գլխի բացումը, և համատեղ ջանքեր են գործադրվելու 2016-ի ընթացքում ևս հինգ-վեց գլուխների բացման ուղղությամբ:

Դավութօղլուն էլ իր հերթին հայտարարել է, որ իր երկիրն ու Եվրամիությունը տարեկան երկու գագաթաժողով են անցկացնելու՝ արագացնելով Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին.

«Մենք որոշել ենք ամեն տարի անցկացնել երկու գագաթաժողով և արագացնել միանալու գործընթացը:  Որոշվել է ԵՄ-ի հետ առանց այցագրային ռեժիմի հարցի ժամանակացույցը: 2016 թվականի մարտին կլինի առաջին զեկույցը, հունիսին ուժի մեջ կմտնի ներգաղթյալների վերադարձի մասին համաձայնագիրը, իսկ հոկտեմբերին՝ առանց վիզայի ռեժիմը: Դրա համար անելիք ունենք թե՛ մենք, թե՛ Եվրամիությունը»,- նշել է վարչապետը:

Ինչ վերաբերում է Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունների վատթարացմանը՝ կապված նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ, ապա Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ դա ևս ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի քննարկման կարևորագույն թեմաներից մեկը կլինի:

Սակայն Վոլքան Բոզքըրն այդ առիթով կարծիք է հայտնել, որ Թուրքիան և Ռուսաստանը չեն կարող ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում և ընդհանուր հակառակորդի դեմ պայքարում իրենց թշնամական հարաբերությունների շռայլություն թույլ տալ:  Ուստի ԵՄ հետ կապերի հարցերով նորանշանակ ղեկավարը հույս է հայտնել գագաթաժողովի մասնակիցներին, որ Մոսկվայի հետ Անկարայի կապերը կպահպանվեն և է՛լ ավելի չեն վատթարանա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: