ԵՄ-Թուրքիա գագաթաժողով. ներգաղթյալներից մինչև վիզայի ազատականացում
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական միություն - Թուրքիա գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր ու արդիական խնդիրներ:
Նախևառաջ Եվրոպական հանձնաժողովը հավանության արժանացրեց Թուրքիային 3 միլիարդ դոլար հատկացնելու ծրագիրը, որն ուղղվելու է ներգաղթյալների խնդիրների կարգավորմանը։ ԵՄ տարածած հայտարարությունում նշված է, որ միջոցները տրամադրվելու են 2016 թվականի հունվարի 1-ից։
«Այդ 3 մլրդ եվրոն հատկացվում է ոչ թե Թուրքիային, այլ սիրիացի փախստականներին: Մեր հիմնական նպատակն է արմատախիլ անել մարդկանց առևտուրն ու նվազեցնել դեպի Եվրոպա գնացող փախստականների թիվը»,- այդ կապակցությամբ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները շարունակ հայտարարում են, որ սիրիացի փախստականների համար ծախսել են 8.5 միլիարդ դոլար, մինչդեռ այդ հարցում միջազգային հանրության օգնության ծավալը չի հասել անգամ կես միլիարդ դոլարի։
Բացի այդ, Եվրամիությունը դեկտեմբերին կարող է կառույցին Թուրքիայի անդամակցության բանակցություններում նոր գլուխ բացել: Դեկտեմբերյան բանակցություններում կարող է հստակեցվել թեմաների ցանկը, որոնք Թուրքիայի և եվրոպական երկրների ղեկավարները քննարկելու են հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Անկարայի կողմից համաձայնեցված սցենարի պահպանման դեպքում արդեն 2016 թվականի հոկտեմբերին Եվրամիությունը կարող է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ ներդնել:
Թուրքիայի՝ Եվրամիության հետ կապերի հարցերով նորանշանակ նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության գործընթացում առաջընթաց է ակնկալվում՝ դեկտեմբերի 14-15-ին կբացվի բանակցությունների 17-րդ գլուխը, որը վերաբերում է տնտեսությանն ու դրամավարկային քաղաքականությանը:
Բոզքըրը մասնավորապես նշել է, որ Թուրքիային չի գոհացնի միայն մեկ գլխի բացումը, և համատեղ ջանքեր են գործադրվելու 2016-ի ընթացքում ևս հինգ-վեց գլուխների բացման ուղղությամբ:
Դավութօղլուն էլ իր հերթին հայտարարել է, որ իր երկիրն ու Եվրամիությունը տարեկան երկու գագաթաժողով են անցկացնելու՝ արագացնելով Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին.
«Մենք որոշել ենք ամեն տարի անցկացնել երկու գագաթաժողով և արագացնել միանալու գործընթացը: Որոշվել է ԵՄ-ի հետ առանց այցագրային ռեժիմի հարցի ժամանակացույցը: 2016 թվականի մարտին կլինի առաջին զեկույցը, հունիսին ուժի մեջ կմտնի ներգաղթյալների վերադարձի մասին համաձայնագիրը, իսկ հոկտեմբերին՝ առանց վիզայի ռեժիմը: Դրա համար անելիք ունենք թե՛ մենք, թե՛ Եվրամիությունը»,- նշել է վարչապետը:
Ինչ վերաբերում է Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունների վատթարացմանը՝ կապված նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ, ապա Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ դա ևս ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի քննարկման կարևորագույն թեմաներից մեկը կլինի:
Սակայն Վոլքան Բոզքըրն այդ առիթով կարծիք է հայտնել, որ Թուրքիան և Ռուսաստանը չեն կարող ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում և ընդհանուր հակառակորդի դեմ պայքարում իրենց թշնամական հարաբերությունների շռայլություն թույլ տալ: Ուստի ԵՄ հետ կապերի հարցերով նորանշանակ ղեկավարը հույս է հայտնել գագաթաժողովի մասնակիցներին, որ Մոսկվայի հետ Անկարայի կապերը կպահպանվեն և է՛լ ավելի չեն վատթարանա:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
այլ նյութեր այս թեմայով
- Իտալիայի կառավարությունն արգելել է փրկել խեղդվող միգրանտներին Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ փախստականներ ընդունել։
- Փարիզում ոստիկանությունն ապամոնտաժում է միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ շրջանում տեղակայված ճամբարում հաշվվում էր 1.5 հազար փախստական, որոնք ապրում էին վրաններում:
- Ժակ Շիրակի դուստրը նրա հին կոստյումները տվել է միգրանտներին Մի քանի օրից քույր Մարի-Ժոն և մյուս կամավորները տեսան Շիրակի ավտոմեքենան. դրանով բերել էին նախկին նախագահի հին...
- Հունգարիայի վարչապետը մուսուլման փախստականներին զավթիչներ է անվանել Օրբանը բազմիցս հայտարարել է, որ փախստականները եվրոպական պետությունների համար սպառնալիք են՝ կոչ անելով ուժեղացնել...
- Շվեդիայում մոտ 7000 միգրանտ կարգավիճակ ստանալու համար երեխա է ձևացել Իրական տարիքը պարզվել է բժշկական հետազոտության միջոցով, մասնավորապես ատամների ռենտգենավորմամբ կամ ծնկի հոդերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ