ԵԽԽՎ-ում մեր գործելաոճը վերանայման կարիք ունի
Ինչպես հայտնի է ԵԽԽՎ առաջիկա՝ հունվարյան նստաշրջանին հայկական պատվիրակությունը ստիպված է լինելու բավականին ծանր պայքար ծավալել: Եվրոպացի խորհրդարանականների դատին է նախատեսվում հանձնել ղարաբաղյան խնդրում բացառապես ադրբեջանական դիրքորոշումներն արտացոլող երկու հակահայկական բանաձի նախագիծ: Թեև վեհաժողովի նստաշրջանների օրակարգը հաստատվում է աշխատանքի մեկնարկից օրեր առաջ միայն, այնուամենայնիվ արդեն իսկ ակնհայտ է, որ օրակարգի նախագծից փաստաթղթերը դուրս մղելու համար իսկ բավականին մեծ ջանք է պահանջվելու:
Այս ամենը մտածելու տեղիք է տալիս անկախ այն հանգամանքից, որ բանաձևերի նախագծերը կարող են և չհաստատվել հունվարյան նստաշրջանում, անկախ նույնիսկ նրանից, որ հաստատվելու դեպքում ղարաբաղյան կարգավորման համատեքստում դրանք որևէ էական ազդեցություն չեն ունենալու: Այնուամենայնիվ հարց է ծագում, թե ինչի հետևանք է նման իրավիճակը: Ամենածանրակշիռ գործոնն իհարկե Ադրբեջանի կողմից միջազգային հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ ներդրվող ռեսուրսներն են: Հատկապես այժմ՝ Ադրբեջանում սոցիալական լարվածության աճի ֆոնին՝ կապված ներքին սոցիալական խնդիրների և քաղաքական ազատությունների խիստ սահմանափակման հետ, Ալիևի համար չափազանց կարևոր է օգտագործել ցանլացած հնարավորություն սեփական ժողովրդին թեկուզ թվացյալ «հաղթանակի» զգացում պարգևելու համար: Եթե անգամ «հաղթանակը» միջազգային կառույցի՝ խորհրդատվական ձայնի իրավունքով մարմնի որոշման տեսքով է, ադրբեջանական քարոզչամեքենան կկարողանա իր ժողովրդին այն մատուցել որպես «Ղարաբաղի նվաճում»:
Եվ այս պարագայում չափազանց կարևոր է, որ մենք ինքներս իրադարձությունները գնահատելիս չընկնենք ծայրահեղության մեջ ու չհայտնվենք ադրբեջանական քարոզչության ազդեցության ներքո:
Դրան զուգահեռ իհարկե կարևոր է նաև հասկանալ, թե որն է մեր բացթողումը ԵԽԽՎ-ում:
ԵԽԽՎ-ում Ղարաբաղին առնչվող բոլոր վտանգավոր նախաձեռնությունները չեզոքացնելու նպատակով դեռևս 2011-ից մենք ընտրել ենք բոյկոտի մարտավարությունը: Իհարկե եղան դեպքեր, երբ այս մոտեցումն իրեն արդարացրեց, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դա ոչ միշտ է արդյունավետ: Պնդումը, թե ղարաբաղյան խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն, հետևաբար այլ կառույցներում ղարաբաղյան հակամարտության մասին խոսելը ճիշտ չէ, չի ընկալվում միջազգային հանրության կողմից: Քանի որ ակնհայտ է, որ ԵԽ-ն ամենամեծ ցանկության պարագայում անգամ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել չի կարող, հարցը միայն նրանում չէ, որ այս կառույցը չունի համապատասխան մանդատ: Ինչպես հստակ ամրագրում է ԵԽ կանոնադրությունը, անդամ երկրների «ազգային անվտանգությանն առնչվող հարցերը ԵԽ իրավասության շրջանակում չեն»: Իսկ ցանկացած կոնֆլիկտ բնականաբար ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության հարցերին: Միաժամանակ չկա որևէ փաստաթուղթ, որը ԵԽ-ին կարգելի անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության համատեքստում իր իրավասության շրջանակից բխող հարցերի: Հետևաբար ԵԽ/ԵԽԽՎ շրջանակում մեր պայքարի թիրախը ոչ այնքան ղարաբաղին առնչվող ցանկացած նախաձեռնություն տապալելը պետք է լինի, որքան վերահսկելը, որպեսզի կառույցը հարցին մոտենալիս չգերազանցի սեփական լիազորությունները: Մյուս կողմից կարևոր է նաև Արցախին առնչվող մեզ համար կարևորություն ներկայացնող նախաձեռնություններով հանդես գալը:
Ավելորդ է անգամ նշել, որ սեփական լիազորություններից և իրավասություններից փաստացիորեն անտեղյակ կամ դրանք միտումնավոր անտեսելու օրինակ է Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցը, որում զուտ բնապահպանական հարցը կապվում է ԼՂՀ զինված ուժերի տեղակայման հետ (զինված ուժերի տեղակայումն ու տեղաշարժն ուղղակիորեն անվտանգությանն առնչվող խնդիրներ են):
Եվ վերջում հիշենք, որ ԵԽ-ն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց է: Արդյո՞ք ԼՂՀ-ն և ՀՀ-ն՝ որպես միջազգային ասպարեզում վերջինիս շահերը ներկայացնող, չունեն մտահոգություններ՝ կապված ԼՂՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակումների հետ՝ պայմանավորված չճանաչվածությամբ կամ շրջափակման ու փակ կոմունիկացիաների փաստով:
Եվ այս իմաստով ինչպես ԵԽ-ն, այնպես էլ մյուս հարթակները պետք է դիտարկվեն որպես պայքարի դաշտ, որտեղ ցանկացած փախուստ որոշակի կորստի է հանգեցնում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ