ԵՄ-ն վերանայել է հարևանության քաղաքականությունը. ի՞նչն է դրվել հիմքում
ԵՄ-ն հարևանների հետ հարաբերությունների հիմքում դնելու է կայունության սկզբունքը: Այդ մասին ասված է նոյեմբերի 18-ին հրապարակված ԵՀՔ վերանայված քաղաքականության մեջ (որը ներառում է նաև Արևելյան գործընկերությունը):
Ուկրաինական ճգնաժամը, խնդիրներն ԱլԳ երկրներում, ինչպես նաև միջերկրական ավազանում և Մերձավոր Արևելքում ստիպեցին ԵՄ-ին շտկումներ մտցնել իր հարևանության քաղաքականության մեջ: Գարնանը մեկնարկած այս գործընթացը ներառում էր գործընկեր բոլոր երկրների հասարակության տարբեր շերտերի, քաղաքական ուժերի, վերլուծական շրջանակների հետ մի շարք քննարկումներ ու խորհրդակցություններ: Դրանց արդյունքում հրապարակվեց նոր ռազմավարությունը, որի հիման վրա ԵՄ-ն գործընկեր երկրներից յուրաքանչյուրի հետ կառուցել է իր հարաբերությունները:
Ամբողջ ռազմավարության անկյունաքարում դրված է կայունության սկզբունքը: ԵՀՔ-ն պետք է ուղղված լինի կայունություն ապահովելու գործընկեր երկրներից յուրաքանչյուրում և տարածաշրջանում ընդհանրապես: Դրան հասնելու համար որդեգրվել է բարեփոխումները շարունակելու, առկա խնդիրներին առավել ճկուն կերպով արձագանքելու, գործընկերներին առավել «ուշադիր» լսելու սկզբունքները:
Գործընկեր երկրներից յուրաքանչյուրի հանդեպ հարաբերությունների առավել խոր դիֆերենցման հիմքում դրվել է ավելի մեծ ընդհանուր սեփականության, պատասխանատվության սկզբունքը: Երկկողմ հարաբերություններն այսուհետ կառուցվելու են ոչ թե բոլորի համար մշակված միասնական սցենարով, այլ յուրաքանչյուրի հետ՝ ըստ իր նկրտումների և գերակայությունների: Միաժամանակ մեծ ուշադրություն է հատկացվելու տարածաշրջանային համագործակցությանն ու համատեղ ծրագրերին: Այդ նպատակով ներմուծվելու է «Թեմատիկ շրջանակների» ձևաչափը, որում ներգրավվելու են մի քանի գործընկեր երկրներ միաժամանակ: Գործընկեր երկրների հետ տարբերակված հարաբերությունների սկզբունքն արտահայտվելու է նաև ԵՀՔ ամենամյա զեկույցներում: Ամեն տարի գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար հրապարակվող Առաջընթացի զեկույցներին այսուհետ փոխարինելու է մեկ միասնական զեկույց ամբողջ ԵՀՔ տարածաշրջանի համար, և երկրներից յուրաքանչյուրի համար իր ստանձնած պարտավորությունների կատարումը գնահատող պարբերաբար թողարկվող զեկույց:
Զուգահեռաբար նոր ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է հատկացվում հարևան երկրների հարևաններին, նրանց հետ համագործակցությանն ու նրանց ազդեցությանը տարածաշրջանի վրա: Նշվում է Թուրքիայի հետ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունն ընդհանուր մարտահրավերների դիմագրավման համար:
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, նշվում է, որ ԵՄ-ն պետք է շարունակի խորացնել հարաբերությունները գործընկերների հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱՀ) շրջանակներում, իսկ այն չստորագրած երկրների հետ մշակի տնտեսական առավել ճկուն համաձայնագիր:
Ճկունության սկզբունքը կարևորվում է նաև ֆինանսական միջոցների կառավարման, առանձին ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արագ արձագանքի հնարավորություն ունենալու համար:
Նոր ռազմավարությամբ առավել մեծ ուշադրություն է հատկացվում երիտասարդությանը, նրա զբաղվածության ապահովմանն ու տեղում ԵՄ արժեքների, եվրաինտեգրման օգուտների և շահավետության մեկնաբանման հարցում երիտասարդական ՀԿ-ների հետ համագործակցությանը: Երիտասարդների համար զբաղվածության ոլորտների շարքում հատկապես խրախուսվելու է հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը:
Արևելյան գործընկերության և ընդհանրապես Եվրոպական հարևանության քաղաքականության զարգացումներն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում ցույց տվեցին, որ միասնական մոտեցման կիրառումն ընդունելի չէ ոչ միայն Արևելյան և Հարավային հարևանության տարածաշրջանների, այլև գործընկերներից յուրաքանչյուրի հանդեպ: Նոր ռազմավարության նպատակն է յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ զարգացնել այն ոլորտները, որոնք երկու կողմերի համար էլ կարևոր են, և որոնց համար երկու կողմերն էլ հավասարապես պատասխանատվություն կկրեն: ԵՄ-ն դադարում է ուսուցչի դերում հանդես գալ: «Այսուհետ մենք պետք է այն գաղափարից, որ ԵՄ-ն կենտրոնն է՝ շրջապատված հարևան երկրներով, անցում կատարենք համագործակցության վրա հիմնված նոր գործընկերության»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Այսուհետ ԵՄ-ն առավել ճկուն է լինելու թե՛ գործընկերներից յուրաքանչյուրի համար առաջարկվող իր հնարավորությունների, թե՛ դրա համար կիրառվող գործիքների մասով: Հիմնական նպատակն այնպիսի համագործակցության կառուցումն է, որը հնարավորություն կտա զերծ մնալու նոր ճգնաժամերից և կայունություն կապահովի հարևան տարածաշրջանում:
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ