ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ է լինելու Իրանի հաջորդ Հոգևոր առաջնորդը

Իրանում պատրաստվում են նոր Հոգևոր առաջնորդի ընտրություններին: Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է̦ որ իրանական հանձնաժողովը դիտարկում է հոգևոր առաջնորդի պաշտոնում հնարավոր թեկնածուներին: Ինչպես նշում է Reuters գործակալությունը̦  սա առաջին դեպքն է̦ երբ իրանցի պաշտոնյան հրապարակավ քննարկում է հոգևոր առաջնորդի ընտրության հարցը: Ակնկալվում է̦ որ մինչև 2016 թվականի փետրվարը̦ երբ պետք է կայանան Հոգևոր առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի ընտրությունները̦ այս հարցի շուրջ քննարկումներն ավելի կակտիվանան:

Իրանի ներկայիս Հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին (ծնվել է 1939 թվականին) Իրանի ամենաազդեցիկ պաշտոնյան է: Որպես հոգևոր առաջնորդ` նա ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է երկրի գործադիր̦ օրենսդիր և դատական իշխանությունները̦ ինչպես նաև ռազմական ուժերը: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բոլոր կարևոր որոշումները կայացվում են նրա համաձայնությամբ: Խամենեին հոգևոր առաջնորդի պաշտոնը ստանձնել է 1989 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի անգամ չի լքել Իրանի տարածքը: Մինչ այդ 1981-1989 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը:

Խամենեին Իրանի պատմության մեջ երկրորդ Հոգևոր առաջնորդն է Այաթոլլահ Ռոհալլահ Խոմեյնիից հետո̦ ով համարվում է Իրանի Իսլամական հեղաշրջման հայրը: Այս հարցում նրան մեծապես աջակցել է վերոնշյալ Աքբար Ռաֆսանջանին: Երեք տասնամյակ անց Ալի Խամենեին դարձել է վերջին դարաշրջանի իրանցի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: 1979 թվականին տապալված Շահ Մուհամեդ Ռեզա Փահլավիից հետո նա ամենաերկարակյաց իրանցի գործիչն է:

Իրանում Հոգևոր առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի ընտրությունները կայանում են 10 տարին մեկ անգամ: Փորձագետների խորհուրդը բաղկացած է 82 անդամներից: Խորհրդում երկու խմբեր են գերակշռում` պահպանողականներն ու չափավորները: Պահպանողականները կարծում են̦ որ հորգևոր առաջնորդը երկրի վրա Աստծո ներկայացուցիչն է, իսկ չափավորները̦ հավատալով Հոգևոր առաջնորդի աստվածային դերակատարմանը̦ կարծում են̦ որ նա իր օրինականությունը ստանում է ժողովրդից̦ և պետք է պատասխանատու լինի նրա առաջ: Ինչպես նշում է BBC-ն̦   որոշ չափավոր գործիչներ առաջարկում են փոխել հոգևոր առաջնորդության ներկա համակարգը` առաջարկելով Ալի Խամենեիին հաջորդող գործչի համար սահմանել կառավարման հստակ ժամանակահատված: Ներկա համակարգով Հոգևոր առաջնորդը իշխում է մինչև մահ: Սակայն գործող առաջնորդը մշտապես հակադրվել է այս առաջարկներին:

Վերջին տարիներին խորհրդում ամրապնդվել են պահպանողականների դիրքերը: Սակայն Իրանի ներկա նախագահ Հասան Ռոհանին և նախկին նախագահ Աքբար Ռաֆսանջանին̦ ովքեր խորհրդի անդամներ են և մտերիմ դաշնակիցներ̦ հույս ունեն միջուկային համաձայնագրի և պատժամիջոցների չեղարկման ֆոնին իրենց հանրաճանաչությունն օգտագործել չափավորներին ավելի շատ տեղեր ապահովելու համար: Չափավորների շարքից ամենահավանական թեկնածուն հենց Ռաֆսանջանին է:

Հավանական թեկնածուների շարքում ևս երկու ազդեցիկ անուն կա: Մեկը ներկայիս Հոգևոր առաջնորդի որդին է` Մոջթաբա Խամենեին̦ ով սերտ կապեր ունի պահպանողականների հետ̦ իսկ մյուսը Հասան Խոմեյնին է` նախկին առաջնորդի թոռը̦ ով աջակցում է չափավորներին:

Որոշ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, 2016 թվականի ընտրություններում մեծ է չափավորների հաղթանակի հավանականությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: