Հայաստա՛ն, երկրպագում ենք քեզ
Անցնող տարին ամփոփելու ժամանակն է: Ակամայից ուզում ես հիշել այն դրականը, բարին, որն ուրախություն է պարգևել ողջ հայ ժողովրդին: Եվ սպորտային հաղթանակները հենց այն է, ինչը միավորում է մեր ժողովրդին: Եթե անգամ հաղթանակներն այնքան էլ շատ չեն եղել, միևնույն է, դրանք մեզ մեծ ուրախություն, հպարտություն և մեր ուժերի հանդեպ հավատ են պարգևել:
Մենք արդեն սովոր ենք, որ մեր մարզիկները հաջողությամբ են ելույթ ունենում միջազգային հարթակում: Այս տարի ևս նրանք մեզ հուսախաբ չարեցին: Մեր «սպիտակ արջ»
Արթուր Ալեքսանյանը Լաս Վեգասում ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի
առաջնության 98 կիլոգրամ քաշային կարգում հիասքանչ հանդես եկավ` նվաճելով ոսկե մեդալը: Սա Արթուրի երկրորդ հաղթական հաջողությունն է: Անցյալ տարի նա Տաշքենտում նվաճեց աշխարհի լավագույն ըմբիշի տիտղոսը: Հայ մարզիկն աշխարհի կրկնակի չեմպիոն է:
Հաճելի է հիշել Եվրոպական խաղերի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտում 66 կիլոգրամ քաշային կարգում արծաթը նվաճած Միհրան Հարությունյանին: Չէ որ հենց Միհրանի շնորհիվ Բաքվում բարձրացվեց Հայաստանի դրոշը:
Մենամարտում ևս մեկ մեդալ նվաճեց Արման Երեմյանը: Թեքվոնդոյի Եվրոպայի
առաջնությանը 80 կիլոգրամ քաշային կարգում նա Հայաստան բերեց արծաթե մեդալը:
Հայաստանի հաղթանակներում իր ներդրումն ունեցավ նաև արցախցի մարզիկը: Խաբարովսկում կյոկուշին կարատեի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ Արթուր Հարությունյանը, եզրափակչում հաղթելով Ղազախստանի ներկայացուցչին, 60 կիլոգրամ քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սամբիստները ևս ուրախացրին իրենց հաղթանակներով: Տիգրան Կիրակոսյանը 52
կիլոգրամ քաշային կարգում Խորվաթիայում դարձավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխ-չեմպիոն Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում: Իսկ Մաքսիմ Մանուկյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայ ծանրամարտիկներն ավանդաբար հայտնի են իրենց հաղթանակներով: Թբիլիսիում Եվրոպայի առաջնության ժամանակ 77 կիլոգրամ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանի համար սա արդեն եվրոպական երրորդ ոսկին է: Փորձառու մարզիկն ավելի վաղ դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը նույնպես հայ է` Անդրանիկ Կարապետյանը:
Հատկապես ցանկալի է նշել հայ մարմնամարզիկների հաջողությունների մասին: Թեև մենք դեռ
ոսկի չունենք, սակայն Գլազգոյում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանի նվաճած բրոնզը Հայաստանի համար շատ կարևոր հաղթանակ էր: Հիշեցնենք, որ այս տարի Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը: Աշխարհի առաջնության ժամանակ նվաճած մեդալի շնորհիվ նա իր համար ուղեգիր ապահովեց Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Միջազգային հարթակներում հաջողությամբ հանդես են գալիս նաև այլ հայ մարզիկներ, այդ թվում Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը:
2015 թվականին հայ բռնցքամարտիկները երկրպագուներին այնքան էլ հաճախ չեն ուրախացրել: Կարելի է հիշատակել Եվրոպայի առաջնությանը Արամ Ավագյանի նվաճած բրոնզե մեդալը: Սակայն միլիոնավոր հայերի սրտերն ուրախությամբ լցվեցին ԱրթուրԱբրահամի հաղթանակի շնորհիվ: Գերմանական Հալլե քաղաքի "Gerry Weber Stadium"-ում կայացավ Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը: 35-ամյա Արթուր Աբրահամը 6-րդ տուրում նոկաուտի ենթարկեց 34-ամյա Ռոբերտ Շտիգլիցին: Եվս մեկ հաղթանակ Աբրահամը գրանցեց գերմանական Հաննովեր քաղաքում` հաղթելով 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյին: Եվ թեկուզ Արթուրը չի կռվում Հայաստանի դրոշի ներքո̦ բայց մենք հո գիտենք… և ոչ միայն մենք:
Անսպասելի էր առագաստանավային սպորտում Միշել Զաքարյանի և Ջերեմի Իալենտի
հաղթանակը: Ֆրանսիական Կարնակ քաղաքում անցկացված առագաստանավային սպորտի կատամարան դասի աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Հայաստանը ներկայացնող Միշել Զաքարյան և Ջերեմի Իալենտի զույգը: Առաջնությանը մասնակցում էին 15 երկրների մարզիկներ:
Սովոր լինելով հայ շախմատիստների հաղթանակներին` մենք տխրում ենք նրանց յուրաքանչյուր անհաջողության համար: Եվ թեև հայ շախմատիստներին այս տարի չհաջողվեց ոսկե մեդալ գրավել, սակայն Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Եվրոպայի շախմատի խմբային առաջնության փոխչեմպիոն և գրավեց աշխարհի առաջնության բրոնզը: Սա ևս բարձր արդյունք է: Հայաստանի հավաքականի ավագ Լևոն Արոնյանը դարձավ ամերիկյան Սենտ Լուիսում տեղի ունեցող Sinquefield Cup շախմատային մրցաշարի հաղթող: Իսկ Հրանտ Մելքումյանը Մինսկում դարձավ արագ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Եվ, իհարկե, ամբողջ աշխարհում ամենահանրահայտ սպորտաձևի` ֆուտբոլի մասին: Մեր
սիրելի հավաքականի անհաջող ելույթի ֆոնին հոյակապ է հանդես գալիս Հենրիխ Մխիթարյանը: Հուսանք, որ նոր տարվա ընթացքում իրենց խաղով մեզ կուրախացնեն նաև Հայաստանի հավաքականի մյուս անդամները: Մենք հավատում և սպասում ենք: Չէ որ յուրաքանրյուր հայ մարզիկի հաղթանակ մեզ ավելի երջանիկ է դարձնում:
2016 թվականին մաղթենք մեր բոլոր մարզիկներին նոր հաղթանակներ, խաղաղություն և առողջություն:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
