ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

5 գիրք Ամանորյա արձակուրդի համար

Ամանորի ու Սուրբ Ծնունդի տոնակատարությունները շատերի համար առիթ են նաև աշխատանքային առօրյայից կտրվելու, հանգստանալու և տնային տաք, ապահով հարմարավետությունը վայելելու համար: Ինչ կարող է լինել ավելի լավ, քան մնալ տանը, փաթաթվել տաք ծածկոցով և կարդալ սիրելի գիրքը՝ մերթ ընդ մերթ կում անելով թեյի բաժակից: Ձմեռը հենց կարդալու եղանակ է և կան գրքեր, որոնք ի զորու են տեղափոխել ձեզ իսկական ամանորյա և սուրբծննդյան հեքիաթ՝ անպայման բարի, անպայման սպիտակ ու անպայման հետաքրքիր:

Մենք պատրաստել ենք ձմեռային գրքերի լավագույն հնգյակի մեր վարկածը, որը և սիրով ներկայացնում ենք ձեզ.

5. Չարլզ Դիքենս «Սուրբծննդյան պատմություններ»

Ասում են, քանի ձյուն է գալիս և փայլփլում է տոնածառը, մարդիկ շարունակելու են կարդալ «Սուրբծննդյան պատմությունները»: Ուրվականների, հրաշքների և ազնիվ մարդկանց մասին պատմող այս հեքիաթներում թաքնված են խորը հոգեբանություն և հմտորեն մտածված կրքեր:

4. Մարկուս Զուսակ «Գրքի գողը»

«Գրքի գողը գող չէ՞»: Իսկ ձեզ երբեմն հետաքրքրել է, թե ինչ կարծիք կարող են ունենալ մարդկային մտքերի և արարքների մասին գերբնական ուժերը: Օրինակ՝ ոմն Մահը: Ինչպե՞ս այն կարող է պատմել հիտլերյան Գերմանիայում բնակվող փոքրիկ աղջկա, նրա գրքերի և հրեայի մասին: Իսկ Զուսակի Մահը պատմել գիտի: Միայն թե մի սպասեք չափից շատ դաժանությունների, ատելության և դժբախտությունների: Այս պատմությունը գերհագեցած է բարությամբ, ձյան փաթիլներով, մանկական իմաստությամբ և սիրով: «Գրքի գողը» գող չէ, այլ ձմեռային ընթերցանության լավագույն տարբերակներից մեկը:

 

 

3. Ջոն Ռ.Ռ. Մարտին «Երգ հրո ու սառցի»

Եթե ձեր փողոցը հանկարծ հայտնվել է սպիտակ շերտի տակ, հեռվից ագռավները նամակներ են բերում երկար արձակուրդների մասին, իսկ Թագավորական նավահանգստի պալատներում մտորում են Երկաթե գահը զավթելու մասին, ապա իմացեք՝ «ձմեռ է գալիս»: և երկար արձակուրդները իսկը ժամանակն են Մարտինի էպիկական պատմության մեջ ընկղմվելու, քանզի հաստափոր գրքերում ընթերցողին են սպասում Ստարկերը, Լանիստերները, Հյուսիսը, Պատը և ողջ Յոթ թագավորությունները:

2. Հարուկի Մուրակամի «Սրընթաց հրաշքների աշխարհը և Աշխարհի վերջը»

Իհարկե, մենք չենք ուզում ձմեռային եղանակին ձեզ ամբողջովին ծածկել ձնով: Իհարկե: Իհարկե ուզում ենք տալ ձեզ նաև հետաքրքիր, շատ հետաքրքիր սյուժեով պատմություն, օրինակ՝ միաեղջյուրի հազվագյուտ մնացորդի, հսկայական կորպորացիայի, գանգստերների, ընդհատակյա լաբորատորիայի և ընդերքում բնակվող ժաբերվոկների մասին: Միայն թե պետք չէ մոռանալ, թե ինչ կա այնտեղ, որտեղ վերջանում են բոլոր իրադարձությունները...

1. «Կալեվալա»

Դուք կարող եք երգեր սովորել ծառերից, քարերից, գետերից, դուք կարող եք սովորել նոր բառեր հենց աշխարհից ու հենց այդ բառերով հաղթել չարին: Ձեզ հետ կլինեն հին ու բարի Վյայնամյոյնենը, հմուտ դարբին Իլմարինենը և սրամիտ Լեմինկյայնենը: Ֆինական էպոսը ծնված է ձնից ու ձմեռից: Այն ողջ հյուսիսի շունչն է և այնքան թեթև, ինչքան թեթև կարող է լինել ձյան փաթիլը: «Կալեվալան» դուր կգա ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին, քանի որ սա մեծ և ուրախ պատմության է բարու անվերջ հաղթանակի մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: