ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ զինյալները գերեվարել են Դեր Զորի շուրջ 400 բնակչի

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գերի են վերցրել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Դեր Զոր քաղաքի ավելի քան 400 բնակչի: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ըստ Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնի տվյալների` գերեվարվածների մեջ հիմնականում Սիրիայի իշխանություններին աջակցող մարտիկների ընտանիքներն են:

SANA գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ ստացվել է տեղեկատվություն, որ ռազմական գործողությունների արդյունքում իսլամիստները կոտորած են կազմակերպել Ալ-Բգելիա գյուղում: Ըստ վերջին տվյալների` սպանվել է շուրջ 300 մարդ, որոնց մեծ մասը եղել են տարեցներ, կանայք և երեխաներ, ովքեր հրաժարվել են կատարել զինյալների պահանջները:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: