ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն մեր տունն է. Կարեն Բեքարյան

Մենք պետք է չմոռանանք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի լիիրավ անդամ է, և Մարկովիչի բանաձևը չի կարող ԵԽ-ի հետ բարիկադավորման պատճառ դառնալ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: 

«Մենք ԵԽԽՎ լիիրավ անդամ ենք և մեր պատվիրակությունն իր գործընկերների հետ պետք է բարեփոխումներ ձեռնարկի հետագայում թույլ չտալու համար նման իրադրություններ մեր կամ այլ երկրերի առնչությամբ»,- ասել է Բեքարյանը: Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության գործիքները նույնպես բարեփոխումների կարիք ունեն: Սա անհատների խնդիր չէ, այլ ավելի ինստիտուցիոնալ:

Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում Բեքարյանն անդրադարձել է նաև հունվարի 21-ին կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ամփոփիչ հայտարարությանը: Նա դրական է գնահատել հայտարարությունը՝ հատկապես ընդգծելով դրանում անդրադարձը ՀՀ-ԵՄ բանակցությունների վերսկսմանը, նոր փաստաթղթում Ասոցացման համաձայնագրի բովանդակության պահպանմանը, համագործակցության խորացման երկկողմ ցանկության ամրագրմանը, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համատեքստում Հայաստանի  մեծ ներդրմանը: Բեքարյանի գնահատականով, կարևոր է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումը, որն արտահայտում է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը և ուղղորդված պահաnջ ներկայացնում Ադրբեաջնին համաձայնություն տալ միջնորդների կողմից առաջարկվող հետաքննության մեխանզիմներին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    21°  12° 
    26.05.2024
    26°  13° 
    27.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: