ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զիկա վիրուսը կարող է տարածվել Եվրոպայում

wallpaperarchive.net

Զիկա վիրուսը գարնանն ընդառաջ կարող է տարածվել նաև Եվրոպայում: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական մասնաճյուղի ղեկավար Սյուզան Ջակաբը:

«Յուրաքանչյուր եվրոպական երկիր, որտեղ առկա են Aedes տեսակի մոծակներ Զիկա վիրուսի տարածման հավանականությունը բարձր է:  Այս վիրուսով վարակված  մարդիկ անցյալում նույնպես ժամանել են Եվրոպա, սակայն հիվանդության տարածումը հաջողվել է դադարեցնել, քանի դեռ մոծակներն ակտիվ չեն եղել: Գարնան սկզբին և ամռանը վիրուսի վտանգն ավելի է մեծանում», - ասված է Ջակաբի հաղորդագրության մեջ, հաղորդում է BBC- ն:

Զիկա տեսակի վիրուսը հիմնականում վտանգ է ներկայացնում հղի կանանց համար, քանի որ կարող է հանգեցնել մանկական միկրոցեֆալիայի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: