ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ հանրապետական թեկնածուները դուրս են եկել ընտրարշավից

politichicks.com

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից: Նա նաև հայտարարել է, որ աջակցում է Ֆլորիդայի հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին և նշել, որ վերջինս բնածին առաջնորդ է:

Փետրվարի 3-ին ավելի վաղ նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին հայտարարել Էր նաև Քենտուկիի նահանգից սենատոր Ռենդ Փոլը: Նա Այովայի նահանգում փետրվարի 1-ին կայացած նախնական ընտրություններում հինգերորդ տեղն էր զբաղեցրել (4.5 տոկոս) ԱՄՆ-ի նախագահի հանրապետական հավակնորդների շարքում:

Իսկ ահա Այովայի ներկուսակցական ընտրություններում առաջին տեղն էր զբաղեցրել Տեխասի նահանգապետ Թեդ Կրուզը՝ առաջ անցնելով իր մրցակից, միլարդատեր Դոնալդ Թրամփից:

Այովայի ընտրություններից առաջ հանրապետական հավակնորդները տասներկուսն էին: Ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո նախընտրական արշավից դուրս էր եկել Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին:

Այժմ հանրապետականներից շարունակում են պայքարել ընդամենը ինը քաղաքական գործիչ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով, չնայած Այովայում կրած իր պարտությանը, առայժմ շարունակում է ֆավորիտ մնալ, Թրամփին հաղթած վերոնշյալ Թեդ Քրուզը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կրտսեր եղբայր Ջեբ Բուշը, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը, ինչպես նաև Բեն Քարսոնը, Մարկո Ռուբիոն, Քառլի Ֆիորինան և Ջիմ Գիլմորը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: