ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատժամիջոցների չեղարկում Ղրիմի դիմաց. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել

Փետրվարի 4-ին կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը համառուսական պատժամիջոցներին վերաբերող բանաձև է ընդունել: Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմաններից մեկը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելն է:

Բանաձևին կողմ է քվեարկել 472 պատգամավոր, դեմ՝ 79-ը, 33 հոգի ձեռնպահ է մնացել: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները հնարավոր կլինի չեղարկել միայն «Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի վերահսկողությունը» վերականգնելու դեպքում:

Բանաձևում ասվում է, որ պատգամավորները  հաստատում են հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, երկրի միջազգայնորեն ընդունված սահմանների շուրջ  իրենց դիրքորոշմանը:

Եվրախորհրդարանը նաև Եվրոպայի Խորհրդին կոչ է արել պահպանել պատժամիջոցները, որոնք վերաբերում են անմիջականորեն Ղրիմին: Խոսքը Ղրիմից Եվրոպա ապրանքների արտահանման, որոշ ապրանքներ Ղրիմ ներկրման, ինչպես նաև այնտեղ ներդրումներ անելու արգելքի մասին է:

Բացի այդ, բանաձևում դատապարտվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննախադեպ ռազմականացումը, որը բացասական ազդեցություն է գործում տնտեսական և սոցիալական կյանքի վրա»։

Ուշագրավ է, որ դեռևս հոկտեմբերի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Ուկրաինական ճգնաժամը հաղթահարված կլինի, երբ Ուկրաինան վերականգնի սուվերենությունն իր տարածքի նկատմամբ՝ նույնիսկ առանց Ղրիմի: Այսօր ԵՄ-ն կրկին կոշտացնում է դիրքորոշումը՝ Ղրիմը վերադարձնելով օրակարգ: Սա կարող է հետևանք դիտարկվել մի շարք միջազգային կարևորության խնդիրներում կարգավորման հասնելու կամ դրան նպաստ բերելու Ռուսատանի անկարողությամբ, իսկ որոշ դեպքերում՝ ցանկության բացակայությամբ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: