ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարին Լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

EPA/UPG

Ֆրանսիայի աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մտադիր է մասնակցել 2017 թվականին կայանալիք նախագահի ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը մտադիր է դառնալ «ճշմարտության թեկնածու» և «խաղաղություն բերել Ֆրանսիային»։ Նրա կարծիքով՝ ավելորդ հանդուրժողականությունը հանգեցնում է քաոսի։

Մարին Լե Պենի գլխավորած կուսակցությունը  հանդես է գալիս ներգաղթյալներին երկրի տարածք թողնելու դեմ և կողմ է կոշտ հակամիգրացիոն քաղաքականությանը։ Այդ կարգախոսներով դեկտեմբերի 5-6-ը «Ազգային ճակատը» հաղթեց տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում։ Սակայն դեկտեմբերի 13-ին դիրքերը զիջեց՝ այնուհանդերձ մնալով ազդեցիկ ուժ ֆրանսիական քաղաքականության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: